00:29 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
68 0 0

Սևանա լճի մոտակայքում գտնվող 2 շինությունները գրանցված չեն եղել հատակագծում։ Ավելին, դրանց առնչությամբ կեղծ տեղեկանքներ են տրվել։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունությունը խոչընդոտելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով բացահայտվել են չարաշահումներ։

Դեռ օգոստոսի 9-ին լրագրողը հաղորդում էր տվել, որ նախորդ օրը Սևանա լճի ափամերձ տարածքների ապօրինի կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելու ընթացքում Սևան-Շորժա ճանապարհահատվածում Գասպարյանը խոչընդոտել է իր և օպերատորների մասնագիտական գործունությունը, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը) 3-րդ մասով:

«Նախաքննության արդյունքում պարզվել է, որ ըստ 2017թ. դեկտեմբերի 19-ին հաստատված հատակագծի՝ պատրաստվող ռեպորտաժի համար իրականացվող նկարահանման վայրում՝ Գեղարքունիքի Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի հողամասում, առկա է 14 միավոր շինություն։ Սակայն հատակագծում նշված չեն դրանցից լճի մոտակայքում գտնվող 2 շինությունները»,–նշված է հաղորդագրության մեջ։

Պարզվել է նաև, որ նշված հողամասի սեփականատերը դիմում է ներկայացրել այդ տարածքի իրավունքի պետական գրանցման համար։ Սակայն կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի աշխատակիցը որոշել է գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնել, քանի որ ներկայացված փաստաթղթերում առկա է եղել անհամապատասխանություն։ Հարցն այն է, որ այդ տարածքում գտնվող մի շարք շինություններ եղել են 1905 բացարձակ նիշից ցածր գոտում։ Սակայն «Սևան ազգային պարկի» տնօրենն ու առաջին տեղակալը 2017 և 2018թթ. տվել են տեղեկանքներ, որ դրանք գտնվում են 1905 մետր բացարձակ նիշերից վերև ընկած տարածքներում։ Սրանց հիման վրա էլ 2018թ. հունվարի 19-ին կատարվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում:

Միաժամանակ պարզվել է, որ Դրախտիկ գյուղի վերոնշյալ տարածքում առկա պարիսպները չեն համապատասխանում կառավարության 2008թ. դեկտեմբերի 18-ի թիվ 1563-Ն որոշման պահանջներին, ըստ որի` արգելվում է լողափի գոտում բաժանիչ պարիսպների կամ ցանկապատերի տեղադրումը:

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հարցաքննել են

Նկատի ունենալով, որ նշված քրեական գործով ձեռք են բերվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) և 315/2 հոդվածով (պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) նախատեսված առերևույթ հանցագործությունների վերաբերյալ տվյալներ` հարուցվել է նոր քրեական գործ:

ՀՀ ոստիկանապետը գործընկերուհուն ապօրինի բնակարան է հատկացրել. տեսանյութ

 

Ըստ թեմայի

Աթանեսյան. «Մանիպուլյացիա է` իբր Ալեքսանդր Սարգսյանը հատուցել է Վլադիմիր Գասպարյանի վնասը»
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել
«Պոտյոյին» են փորձել սպանել. ի՞նչ կապ ունի նա Վլադիմիր Գասպարյանի հետ
թեգերը:
Քրեական գործ, Վլադիմիր Գասպարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ