17:44 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
46 0 0

ԱԱԾ–ն քրեական երկու գործ է հարուցել Փարաքարի համայնքի ղեկավարի և «Դիլիջան ազգային պարկի» նախկին տնօրենի դեմ։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործեր է հարուցել Փարաքարի համայնքի ղեկավարի և «Դիլիջան ազգային պարկի» նախկին տնօրենի դեմ։

ԱԱԾ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ բացահայտվել են Արմավիրի մարզի Փարաքար համայնքի և «Դիլիջան ազգային պարկի» պաշտոնատար անձանց կողմից վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու բազմաթիվ դեպքեր։

«Փարաքար համայնքի ղեկավարը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի, անհատույց շահադիտական դրդումներով, վատնման եղանակով հափշտակել է համայնքի` 12 935 000 դրամի դրամական միջոցները»,– նշված է ԱԱԾ–ի հաղորդագրության մեջ։

Համայնքի ղեկավարը, նախնական համաձայնության գալով ընկերոջ՝ Ս.Ղ.-ի հետ, 2013-ին նրան նշանակել է համայնքի ղեկավարի տեղակալ։ Սակայն ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի` համայնքի ղեկավարի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Ս.Ղ.-ն աշխատել է «Գազպրոմ Արմենիայում», և համայնքապետարանում աշխատանքի չհաճախելու պարագայում համայնքի ղեկավարը կեղծ փաստաթղթեր է կազմել և նրան ներկայացրել վճարման։ Արդյունքում համայնքի բյուջեից Ս.Ղ.-ի անվամբ անհիմն կարգով ելքագրվել և վատնման եղանակով 2014-2017 թթ. ընթացքում հափշտակվել է 6 925 000 դրամ:

Բացի այդ, նույն համայնքի ղեկավարը, նախնական համաձայնության գալով ազգականի՝ Գ.Հ.-ի հետ, 2013 թ. վերջինին Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում հրամանագրել է որպես համայնքի ղեկավարի վարորդ։ Վերջինս նույնպես աշխատանքի չի հաճախել, սակայն նրա անվամբ ելքագրվել և 2013-2018 թթ. ընթացքում հափշտակվել է 5 970 000 դրամ:

ԱԱԾ-ն ՊՆ պաշտոնյաների գործունեության մասով նոր բացահայտում է արել. «Ժողովուրդ»

Փարաքար համայնքի ղեկավարը, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, համայնքի սոցիալապես անապահով անձանցից Դ.Մ.-ի և Լ.Ս.-ի անուններով, համապատասխանաբար 2015 և 2018 թվականներին, որպես սոցիալական աջակցություն տրամադրել է 40.000 ՀՀ դրամ։ Սակայն ելքագրված գումարն օգտագործել է իր անձնական կարիքների համար։

Միաժամանակ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Է.Ե.-ն, հանդիսանալով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու անդամ, 2015 թ. հունիսի 8-ից մինչև նույն թվականի հունիսի 11-ը և 2015 թ. օգոստոսի 5-ից մինչև նույն թվականի օգոստոսի 24-ը բացակայել է ՀՀ–ից։ Սակայն այդ օրերին Փարաքար համայնքի ավագանու ընդունած որոշումներում և կայացած նիստի արձանագրությունում Է. Ե.-ն նշվել է որպես նիստին մասնակից ավագանու անդամ, և վերջինի անվան դիմաց դրվել է ստորագրություն. այդ կերպ կազմվել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր:

ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստված այլ նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ «Դիլիջան ազգային պարկի» նախկին տնօրենը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը: Նա «Դիլիջան ազգային պարկի» 2019 թ. տարեկան գնումների պլանով նախատեսված «Գազ 66-11» մակնիշի չորս բեռնատարների ձեռք բերման համար 2019 թ. ապրիլի 16-ին «gnumner.am» կայքում հրապարակված հայտի հիման վրա կայացած մրցույթի միակ մասնակից ընկերության հետ 2019 թ. օգոստոսի 1-ին կնքել է ապրանքի գնման պայմանագիր։ «Կովկասի բնության հիմնադրամ» ՀԿ–ի կողմից հիշյալ ՊՈԱԿ-ին հատկացված դրամաշնորհների հաշվին, 2019 թ. սեպտեմբերի 27-ին յուրաքանչյուրը 7 մլն դրամով ձեռք է բերել (իրականում 2,400,000 ՀՀ դրամ միջին շուկայական արժեք ունեցող) «Գազ 66-11» մակնիշի չորս բեռնատար ավտոմեքենա՝ քաջատեղյակ լինելով շուկայում վերջինի անհամեմատ էժան գնի մասին:

Գյումրու ԲԿ–ում պետպատվերի շրջանակում վիրահատություններ են արել և գումար հափշտակել

Ըստ թեմայի

Նոր քրեական գործ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ․ ՀՖՖ-ից 120 մլն դրամ է հափշտակվել
Երևանի բնակիչը խոշոր գումար է հափշտակել բանկոմատներից
Հիդրոօդերևութաբանության կենտրոնի պաշտոնատար անձինք հափշտակել են մոտ 30.700.000 դրամ. ԱԱԾ
թեգերը:
Արմավիրի մարզ, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ, Հայաստան

Գլխավոր թեմաներ