17:47 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
93 0 0

Աննա Նաղդալյանն արձագանքել է ադրբեջանական կողմի հայտարարություններին և հիշեցրել` Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները հաստատվել են դեռևս 1990–ականներին։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Վերջին շրջանում Հայաստանն ադրբեջանական կողմից խիստ իրարամերժ ազդակներ է ստանում, որոնց հիման վրա կարելի է ենթադրել, որ հուլիսյան մարտերը հուժկու հարված են հասցրել ոչ միայն Ադրբեջանի ԶՈՒ–ին, այլ նաև դիվանագիտական ներուժին։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` պատասխանելով հարցին, թե Հայաստանը չի արձագանքելու Ադրբեջանի հայտարարություններին։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է Ադրբեջանի նախագահի խորհրդականի այն հայտարարությանը, ըստ որի` Ադրբեջանն իր մտահոգություն էր հայտնել ՌԴ–ից ՀՀ–ին մատակարարվող զինամթերքի առնչությամբ և ասել, որ բացատրություն է ակնկալում այդ առումով։

«Ըստ ադրբեջանական կողմի վարկածի` երկկողմ դաշնակցային հարաբերություններ ունեցող երկրները` տվյալ դեպքում ՀՀ–ն և ՌԴ–ն, չպետք է սերտ համագործակցեն ռազմաարդյունաբերության ոլորտում։ Գուցե բացահայտում անեմ իրենց համար, բայց Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները հաստատվել են դեռևս 1990–ականներին»,–ասաց Նաղդալյանը։

Նրա խոսքով` պարզապես տարակուսանքի է արժանի, որ Ադրբեջանը հենց այսօր է բացահայտել աշխարհաքաղաքական այդ իրողությունը։

Նաղդալյանը նշեց նաև, որ որքան էլ շարունակվի Ադրբեջանի դիվանագիտական ներուժի դեգրադացիան, հայկական կողմն այդ աստիճանի չի իջնելու։

Հիշեցնենք, որ «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր։

թեգերը:
Զենք, Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Աննա Նաղդալյան

Գլխավոր թեմաներ