11:51 22 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
42 0 0

Աննա Նաղդալյանը վերահաստատել է ՀՀ արտգործնախարարի պատրաստակամությունը` աշխատել խաղաղ գործընթացի շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք կա՞ հստակ ժամկետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ, ասաց` երբ հայտնի կլինի նրանց հանդիպման հստակ օրը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանրությանը կտեղեկացնի այդ մասին։

Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների շփումը։

«Ինչպես նշել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում, Հայաստանը պատրաստ է շարունակել աշխատանքները խաղաղ գործընթացների շրջանակներում։ Մենք նաև ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի արտգործնախարարի` խաղաղ գործընթացի վերաբերյալ ցանկությունը»,–ասաց Նաղդալյանը։

Նրա խոսքով` հայկական կողմը հուլիսյան մարտերից հետո ներկայացրել է խաղաղ գործընթացի վերաբերյալ իր մոտեցումները, որոնք մանրամասնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 23-ին ընթացող կառավարության նիստի ժամանակ։ Այդ մոտեցումներում, ըստ Նաղդալյանի, կենտրոնական դեր է խաղում ուժի սպառնալիքի և ատելության հռետորության բացառումը, ինչպես նաև հրադադարի ռեժիմի ամրապնդումը։

ԱԳՆ խոսնակը նշեց` հայկական կողմի մոտեցումներն առաջնահերթություն են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահող երկրների մոտ։

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ օրերս շփվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Լավրովի խոսքով` Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված իրավիճակը կարգավորվի։

Հիշեցնենք` Էլմար Մամեդյարովը արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատվեց հուլիսի 16-ին: Ադրբեջանի արտաքին գործերի նոր նախարար նշանակվեց 47-ամյա Ջեյհուն Բայրամովը, որը 2018 թվականից Ադրբեջանի կրթության նախարարն էր։

Ըստ թեմայի

Երևանի և Մոսկվայի ռազմական համագործակցությունն ուղղված չէ 3-րդ երկրի դեմ. Մնացականյան
Առաջին հերթին Բաքվի շահերից է բխում. Հայրապետյանը` բանակցային գործընթացի վերսկսման մասին
Ամեն ջանք կգործադրենք Ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծման համար․ Ֆրանսիայի ԱԳՆ
թեգերը:
Աննա Նաղդալյան, Ջեյհուն Բայրամով, Զոհրաբ Մնացականյան, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ