20:17 31 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
190 0 0

Նա ասել է, որ իր դեմ դատավարությունը ինչ-որ «աբրակադաբրա» է, քանի որ իրեն մեղադրում են պաշտոնեական պարտականությունները կատարելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը РБК հեռուստաալիքին տված հարզացրույցում հայտարարեց, որ առանց երեքշաբթիների օրացույց է վարում, քանի որ հենց այդ օրերին են դատական նիստերն անցկացվում։

Վլադիմիր Պուտին
© Sputnik / Михаил Климентьев

«Ես ինձ համար օրացույց եմ կազմել՝ առանց երեքշաբթիների. դա ժամանակի կորուստ է: Ինձ առաջադրված է աբսուրդ մեղադրանք, իմ փաստաբանները դեռ չեն կարողանում հասկանալ՝ ինչի մեջ են ինձ մեղադրում: Իրավական «աբրակադաբրա» է, փորձում ենք դա ապացուցել ոչ թե դատարանին, այլ ժողովրդին»,- ասաց նա:

Քոչարյանը հավելեց, որ այժմ ակտիվորեն զբաղվում է քաղաքականությամբ, հանդիպումներ ու քննարկումներ է անցկացնում, վերլուծում է գործընթացները։ Զբաղված է «Սիստեմայում» ԲՖԿ-ի իր աշխատանքով, մարզվում է, շատ ժամանակ է հատկացնում ընթերցանությանը և աշխատում է իր հեղինակային երկրորդ գրքի վրա։ Նա շեշտեց, որ առաջին գիրքն ինքնակենսագրություն էր ու յուրահատուկ հրաժեշտ քաղաքականությանը։

«Քաղաքականությունն ինքն է ինձ մոտ վերադարձել, ու կարծում եմ՝ գիրքը կլինի վերադարձ, շարունակություն՝ այն մասին, ինչ տեղի է ունենում այժմ»,- պարզաբանեց նա:

Քոչարյանն ընդգծեց, որ հեռացել է քաղաքականությունից ինչ-որ նոր բան սկսելու վճռականությամբ, սակայն 1,5-2 տարի անց ստիպված է վերադառնալ։ Այդ ընթացքում նա հասցրել է լուրջ գործիքներ ու գործող թիմ ստեղծել քաղաքական պայքարի համար։ ՀՀ երկրորդ նախագահը չափազանցված համարեց այն լուրերը, որ ընդդիմությունը վերահսկում է երկրի բոլոր լրատվամիջոցները, սակայն վստահություն հայտնեց, որ մտավոր պառակտումն ու մտավոր ներուժը խորհրդարանից դուրս են։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի դեմ քրեական հետապնդում է սկսվել 2018-ի իշխանափոխությունից հետո։ Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին։ ՀՀ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորել են։ Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։

2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։

Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և քաղաքական հետապնդում։

թեգերը:
քաղաքականություն, ընդդիմություն, պաշտպան, Մեղադրանք, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ