23:21 25 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
12410

Հայ փորձագետի կարծիքով՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը բացասական չի անդրադարձել Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա, իսկ ռուսաստանյան փորձագետը համոզված է՝ Հայաստանում տեղի ունեցածը գունավոր հեղափոխություն չէր։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, որը հանգեցրեց իշխանափոխության, չի ազդել հայ–ռուսական բարեկամական հարաբերությունների վրա և չի փոխել երկրի աշխարհաքաղաքական ուղղվածությունը։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Թավշյա հեղափոխություններ. ակունքներն ու հետևանքները» խորագրով Մոսկվա–Մինսկ–Երևան–Բիշքեկ–Թբիլիսի տեսակամրջի ժամանակ նման կարծիք հայտնեց «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական ՀԿ նախագահ, ՀՀ հանրային խորհրդի անդամ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Սաֆարյանը։

Հայաստանում, ըստ նրա, հեղափոխության պատճառ դարձավ իշխանությանը հեռացնելու հանրային ցանկությունը, այլ ոչ թե տեխնոլոգիաները, ինչպես լինում է «գունավոր հեղափոխությունների» ժամանակ։ Նա ընդգծեց, որ գործող իշխանությունը որոշ խոստումներ կատարել է, որոշները` ոչ, սակայն հասարակության մեծ մասը հանդես է գալիս հօգուտ նոր իշխանության, թեև այդ համախոհների թիվը վերջին երկու տարվա ընթացքում նվազել է։

Սաֆարյանը կարծում է, որ իշխանության ներկայացուցիչները փոխել են իրենց վերաբերմունքը Ռուսաստանի և այլ եղբայրական երկրների նկատմամբ, հակառուսական տրամադրություններն էապես կրճատվել են։ Գործող իշխանությունը հանդես է գալիս ՀԱՊԿ–ում, ԵԱՏՄ–ում և ԱՊՀ–ում Հայաստանի ակտիվ մասնակցության օգտին։ Երկիրը միտված է եվրասիական ինտեգրման շրջանակում ամենասերտ համագործակցությանը, քանի որ դրանում կենսամակարդակի և տնտեսական արդիականացման բարձրացման հնարավորություն է տեսնում։

Ռուսաստանը միակ երկիրն է, որը ի վիճակի է զսպել Թուրքիայի նկրտումները. Քոչարյան

«Իհարկե, հեղափոխությունների մեծ մասը հանգեցրեց այն բանին, որ Արևմուտքին հաջողվեց «պոկել» այդ երկրները Ռուսաստանից և քաղաքակրթական խնդիր ստեղծել հետխորհրդային տարածքի համար։ Սակայն մեր դեպքում Ռուսաստանի հետ պառակտում տեղի չունեցավ, թեև իշխանության մեջ շատ են արևմտամետ ակտիվիստները, որոնք իշխանությունից տարբերվող երկրի ուղղվածության սեփական տեսլականն ունեն։ Հասարակությունն աջակցում է իշխանությանը, քանի որ այն չփոխեց իր աշխարհաքաղաքական ուղղվածությունը, և դա կարևոր է»,– ընդգծեց նա։

ՌԴ Դաշնությունների խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովն իր հերթին նկատեց, որ հետխորհրդային տարածքում 10 գունավոր հեղափոխություն փորձեր են եղել, այդ թվում՝ Հայաստանում 2008 թվականի մարտի մեկի իրադարձությունները։ Սակայն 2018 թվականի հեղափոխությունը նա «գունավոր» չի համարում, քանի որ ռեժիմի ուժային տապալում չի եղել, այլ ընտրվել է առաջնորդ, որին ժողովուրդն է ցանկացել: Ըստ նրա` դա է պատճառը, որ Ռուսաստանը չի միջամտել Հայաստանի իրադարձություններին և սպասել է այն որոշմանը, որը կայացրել է հայ ժողովուրդը։ Նույնը, նրա համոզմամբ, տեղի է ունեցել Բելառուսի դեպքում։

Միևնույն ժամանակ Ջաբարովը նշեց, որ համաձայն չէ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն կարծիքի հետ, որ Բելառուսի իրադարձություններն ու Հայաստանի 2018 թվականի հեղափոխությունները նման են։ Նրա խոսքով` Հայաստանում ժողովուրդն իսկապես հոգնել էր կոռուպցիայից, որը կար վերջին տարիներին, իսկ Բելառուսում որոշ տեխնոլոգիաներ են գործի դրվել։

«Հայաստանի և Բելառուսի իրադարձությունները չէի համեմատի, ընդհանրություն չեմ տեսնում», – շեշտեց նա։

Քոչարյանը զուգահեռներ անցկացրեց «թավշյա հեղափոխության» և Բելառուսի իրադարձությունների միջև

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ից Բելառուսում չեն դադարում բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները համաձայն չեն երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքների հետ։ Պաշտոնական տվյալների համաձայն` օգոստոսի 9-ին տեղի ունեցած ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա օգտին քվեարկել է ընտրողների 80,1%–ը, նրա հիմնական մրցակցի` Սվետլանա Տիխանովսկայայի օգտին` 10,12%–ը։ Տիխանովսկայան այժմ Լիտվայում է։

Ըստ թեմայի

Քրեական գործերը հայ–ռուսական հարաբերությունների վրա չեն ազդում. Մնացականյան
Ռուսական վարկից հրաժարվելը կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ. Պապիկյան
Հայ-ռուսական համագործակցությունը ՀԱՊԿ–ի կարևոր բաղադրիչն է. Կոպիրկին
Հայ-ռուսական հարաբերությունները չպետք է դառնան ինչ–որ մեկի շահերի պատանդ. Կոպիրկին
թեգերը:
Ռուսաստան, «Թավշյա հեղափոխություն», Հայաստան

Գլխավոր թեմաներ