03:22 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
10101

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց մերժել Կարեն Խաչատրյանի պաշտպանի միջնորդությունը։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։

«Դատարանը որոշեց Կարեն Խաչատրյանի խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ` այն համարելով հիմնավոր։ Քննության առնելով Խաչատրյանի պաշտպանի միջնորդությունը` դատարանը որոշեց մերժել այդ միջնորդությունը»,–ասաց դատավոր Արթուր Մկրտչյանը։

Նա հայտնեց նաև, որ դատարանի որոշումը կարող են բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանում` 10-օրյա ժամկետում։

Կարեն Խաչատրյանը կալանավորվել էր 2019-ի օգոսոտսի 30-ին։ Ամիսներ անց` այս տարվա հունվարի 22-ին, նա 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։

Գագիկ Խաչատրյանին և Կարեն Խաչատրյանին առնչվող քրեական գործն ուղարկվել է դատարան

Սակայն փետրվարի 17-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Կարեն Խաչատրյանին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ այսօր ընթացող դատական նիստի ժամանակ Խաչատրյանների պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդություն ներկայացրեց Կարեն Խաչատրյանի նկատմամբ կալանքից բացի այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին։

Գործով դատախազ Էդգար Արսենյանն առարկել էր միջնորդությունը` նշելով, որ Կարեն Խաչատրյանի կալանավորումն իրավաչափ է։ Ի դեպ, Կարեն Խաչատրյանը մասնակցում էր նիստին։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ ՊԵԿ և ՀՀ ֆինանսների նախարարության ներքին անվտանգության վարչության պետ Կարեն Խաչատրյանը մեղադրվում է Գագիկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրան պատկանող գույքի վրա կալանք է դրվել:

Որոշումը կբողոքարկվի. Գագիկ Խաչատրյանի պաշտպանները համաձայն չեն դատարանի հետ

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացման, վատնման և դրա կազմակերպման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 2 դրվագով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 3 դրվագով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։

Գագիկ Խաչատրյանը ևս կալանավորված է։

Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ. դատարանը հրապարակեց որոշումը

Ըստ թեմայի

Դատախազությունը Գագիկ Խաչատրյանին տված «Շահի ոսկիների» հետքերն է փնտրում. նոր մանրամասներ
Գագիկ Խաչատրյանը պետք է բուժում ստանա. ՄԻԵԴ-ը պահանջ է ներկայացրել ՀՀ կառավարությանը
ՀՀ Կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ-ի պահանջը. Գագիկ Խաչատրյանը բուժում չի ստացել
թեգերը:
Կարեն Խաչատրյան, Հայաստան, կալանք, Գագիկ Խաչատրյան, Դատավոր

Գլխավոր թեմաներ