17:11 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
187 0 0

Պաշտպանության նախարարությունը որոշել է բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը:

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը մտադիր է պահեստազորի վարժական զորահավաք հայտարարել: Որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության` վաղվա նիստի օրակարգում:

Կառավարության կայքում հրապարակված նախգծից պարզ է դառնում, որ զորահավաքին մասնակցելու են առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները:

Վարժական հավաքների տևողությունը երեք ամիս է` 2020 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:

Վարժական հավաքներին կներգրավվի ընդհանուր թվով 786 քաղաքացի, որոնցից 524–ը` շարքային կազմի, 82-ը` ենթասպայական կազմի, 180-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Աշխարհազորում ներգրավված կլինեն նաև կանայք. Գաբրիել Բալայան

Յուրաքանչյուր մասնագիտության գծով վարժանքների տևողությունը կկազմի 7-9 օր:

Վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությունը պաշտպանության նախարարությունը հիմնավորում է այն հանգամանքով, որ վերջին տարիներին ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, ուստի անհրաժեշտություն է առաջացել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը համապատասխանեցնելու առկա զինատեսակներին:

Զինված մարդիկ փողոցներում չեն շրջի. ՊՆ–ն` աշխարհազորի մասին

Ըստ թեմայի

Երևանում աշխարհազոր կստեղծվի. ՊՆ–ն հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագծերը
Միջանկյալ լուծում. ինչու է հենց հիմա որոշվել աշխարհազոր ստեղծել
Հայաստանն ապացուցեց պահեստազորից հզոր բռունցք ստեղծելու կարողությունը. ռազմական փորձագետ
թեգերը:
արտահերթ նիստ, ՀՀ կառավարություն, կառավարություն, Պահեստազոր, աշխարհազոր, Հայաստան

Գլխավոր թեմաներ