21:47 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
58310

Լարսում փակված մնացած հայերը հույս ունեն, որ իրենց հարցն այնուամենայնիվ լուծում կստանա, և ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կօգնի իրենց հայրենիք վերադառնալ։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանի քաղաքացիներն առաջին հերթին գումարի պակասի պատճառով են որոշել Ռուսաստանից հայրենիք վերադառնալ ցամաքային ճանապարհով։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց Սամվելը, որը մի խումբ հայերի հետ միասին գտնվում է Լարսում։

Граждане Армении, застрявшие на КПП Верхний Ларс
© Sputnik / Stringer
Հայաստանի քաղաքացիները մնացել են Վերին Լարսի անցակետում

Սեպտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի 21 քաղաքացի, այդ թվում՝ կանայք և երեխաներ, գտնվում են Վերին Լարսի անցակետում։ Այսօր նրանց թիվը հասել է 25-ի։

«Մենք դիմել ենք դեսպանատուն, հյուպատոսարան, բայց մեզ առաջարկեցին Երևանի տոմս գնել։ Եթե մենք փող ունենայինք,մի՞թե այսքան երկար ճանապարհ կկտրեինք և կհասնեինք այստեղ ինչպես պատահի»,-ասաց Սամվելը։

Այստեղ յուրաքանչյուրն իր պատմությունն ունի, սակայն մի բան ակնհայտ է․ համավարակի պատճառով մարդիկ կորցրել են իրենց աշխատանքը Ռուսաստանում, տան վարձ վճարելու գումար չեն ունեցել։ Միակ ելքը մնացել է հայրենիք վերադառնալը։

Նրանք տարակուսած են՝ ինչպե՞ս է, որ Ռուսաստանը կարող է Վրաստանի միջով ապահովել իր քաղաքացիների ելքը ավտոբուսներով, իսկ Հայաստանը չի կարող։

  • Հայաստանի քաղաքացիները մնացել են Վերին Լարսի անցակետում
    Հայաստանի քաղաքացիները մնացել են Վերին Լարսի անցակետում
    © Sputnik / Stringer
  • Հայաստանի քաղաքացիները մնացել են Վերին Լարսի անցակետում
    Հայաստանի քաղաքացիները մնացել են Վերին Լարսի անցակետում
    © Sputnik / Stringer
  • Հայաստանի քաղաքացիները մնացել են Վերին Լարսի անցակետում
    Հայաստանի քաղաքացիները մնացել են Վերին Լարսի անցակետում
    © Sputnik / Stringer
  • Հայաստանի քաղաքացիները մնացել են Վերին Լարսի անցակետում
    Հայաստանի քաղաքացիները մնացել են Վերին Լարսի անցակետում
    © Sputnik / Stringer
  • Հայաստանի քաղաքացիները մնացել են Վերին Լարսի անցակետում
    Հայաստանի քաղաքացիները մնացել են Վերին Լարսի անցակետում
    © Sputnik / Stringer
1 / 5
© Sputnik / Stringer
Հայաստանի քաղաքացիները մնացել են Վերին Լարսի անցակետում

Սամվելի խոսքով՝ իրենց հետ երեք երեխա կա, վեց կին։ Նրանք ստիպված են քնել ավտոմեքենաների մեջ։ Չեն պատկերացնում, թե որքան կարող են գոյատևել նման պայմաններում, շուտով նրանց մոտ եղած գումարը (նախատեսված մանր ծախսերի համար) նույնպես կսպառվի։

«Էժան մակարոնեղեն և հաց ենք գնում, այդպես էլ առայժմ ապրում ենք, տեսնենք` ինչ կլինի։ Բայց տոմսի փող չունենք, հետ վերադառնալ նույնպես չենք կարող՝ գնալու տեղ չունենք»,-ասաց Սամվելը։

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, նշել էր, որ Վերին Լարսի անցակետում հավաքված ՀՀ քաղաքացիները ստիպված կլինեն օգտվել չարտերային չվերթերից. ցամաքային ճանապարհը դեռ փակ է:

Հիշեցնենք՝ մարտ ամսից Վրաստանում օտարերկրացիների մուտքի արգելք է գործում։ Արգելքը չի տարածվում բեռնափոխադրումների վրա։

Կազբեկ-Վերին Լարս սահմանային անցակետը Հայաստանը Ռուսաստանին կապող միակ գործող ցամաքային ուղին է։

ՀՀ քաղաքացիները մնացել են Վերին Լարսում, նրանց շարքում կանայք և երեխաներ կան․ մանրամասներ

Ըստ թեմայի

Քնել մեքենայում, ուտել ինչ պատահի. Վերին Լարսում մնացած ՀՀ քաղաքացիները հուսահատված են
Արդիականացումը չի՞ փրկի․ որն է Վերին Լարսի անցակետի խնդրի լուծումը
Վերին Լարսի անցակետում բողոքի ակցիա է․ Թանանյանը համոզել է հայ վարորդներին հետ կանգնել
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Ռուսաստան, հայեր, Վերին Լարս

Գլխավոր թեմաներ