00:28 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1476)
78 0 0

Հայաստանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում մահացածների վերաբերյալ տվյալներ է ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում վերջին մեկ օրում ևս 3 մարդ է մահացել կորոնավիրուսից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ), 81 (կին), 61 (կին) և 83 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 272 է:

Նշենք, որ սեպտեմբերի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը ՀՀ–ում հասել է 44461-ի։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4041 մարդ , կատարվել է 213644 թեստավորում, առողջացել են վարակվածներից 39 257–ը։

Գրանցվել է մահվան 891 դեպք։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1476)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում միջին տարիքի 2 տղամարդ են մահացել
Մահվան ևս 3 դեպք. կորոնավիրուսը Հայաստանում արդեն 884 մարդու կյանք է խլել
Մահվան ևս 3 դեպք. կորոնավիրուսը Հայաստանում արդեն 887 մարդու կյանք է խլել
թեգերը:
Մահ, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ