23:32 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1476)
309702

Ռաֆիկ Գրիգորյանը վստահեցրեց, որ կարանտինը արտակարգ դրության ռեժիմից էապես տարբերվում է։ Արտակարգ դրությունը սահմանափակում է մարդու իրավունքները, կարանտինը` ոչ։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 12-ին Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը կփոխարինվի կարանտինով։
Այս մասին այսօր Աժ–ում հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հարցին, թե սեպտեմբերի 12-ից հետո ՀՀ–ում հայտարարվելո՞ւ է կարանտին։

«Եթե օրենսդրական փաթեթն ընդունվի մինչև սեպտեմբերի 11-ը, ապա կառավարությունը մտադիր է կարանտին հայտարարել ու պայքարը շարունակել համավարակի դեմ, քանի որ այն ավարտված չէ»,– հայտարարեց Գրիգորյանը։

Այդուհանդերձ, փոխնախարարը վստահեցրեց, որ կարանտինը արտակարգ դրության ռեժիմից էապես տարբերվում է։

«Արտակարգ դրությունն այնպիսի ռեժիմ է, որ առավելագույնս կարող է մարդու իրավունքների սահմանափակումների հետ գործ ունենալ»,– ասաց Գրիգորյանը։

Նշենք, որ ԱԺ–ն այսօր արտահերթ նիստում քննարկում է կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխությունների ծավալուն փաթեթը՝ ուղղված արտակարգ դրության ռեժիմի փոխարեն այլ սահմանափակումներ կիրառելուն ու դրանով կորոնավիրուսի տարածումը կանխելուն։
Նորկայացված նախագծով կարանտինի առավելագույն ժամկետը կարող է ձգվել մինչև 6 ամիս և անհրաժեշտության դեպքում` երկարացվել։

Կարանտինի ընթացքում կարանտինի գոտում կիրառվում է մուտքի–ելքի սահմանափակում, ընդհուպ մինչև պետական սահմանի փակում, տվյալ տարածքից ապրանքների ներմուծման ու արտահանման սահմանափակումներ, ինչպես նաև կրթական հաստատությունների փակում։
Տնտեսական գործունեությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքերում, երբ այդ ձեռնարկությունները հանդիսանում են համաճարակի աղբյուր։

Արտակարգ դրություն. ինչն է թույլատրվում օգոստոսի 13-ից

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում նաև վարչական ու քրեական օրենսգրքերում։ Պատասխանատվության միջոցներ են նախատեսված կարանտինի, մեկուսացման ու ինքնամեկուսացման ռեժիմների խախտման, անհատական պաշտպանության միջոցների չկիրառման համար։

Ռաֆիկ Գրիգորյանի խոսքով` պատասխանատվության միջոցները հիմնականում համընկնում են այսօր արտակարգ ռեժիմի ժամանակ գործող միջոցների հետ։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։

«Թանկարժեք» արտակարգ դրությունը. որքան են տուգանվել քաղաքացիները, և ինչքան է լցվել բյուջեն

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1476)

Ըստ թեմայի

Կարանտինից հետո Հայաստանում հանցագործությունները կաճեն․ ի՞նչ են կանխատեսում մասնագետները
Վրաստանի իշխանությունը Սվանեթիում կարանտին է հայտարարել կորոնավիրուսի բռնկման պատճառով
Արտակարգ դրությունը կդադարեցվի, փոխարենը կարող է սահմանվել կարանտին որոշակի տարածքում
թեգերը:
Արտակարգ դրություն, կարանտին, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ