05:58 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
113 0 0

«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամը» սնվում է պետական բյուջեից։ Հիմնադրամի նպատակն է լճում վերականգնել գերորսի հետևանքով ոչնչացման եզրին հասած եզակի ձկնատեսակի կենսապաշարները։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Ձկնագողերը Կարճաղբյուր գետում ցանցեր են տեղադրել` փորձելով գողանալ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» կողմից օրերս Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողնված շուրջ 280․000 հատ իշխանի Գեղարքունի տեսակի մանրաձկան զգալի խմբաքանակ, սակայն «Սևան» ԱՊ-ի պահնորդական հատուկ ջոկատի հետևողական և հստակ մշակված գործողությունների արդյունքում ցանցավանդակը գտնվել և հեռացվել է։ Մանրաձուկը, որը կուտակվել էր ցանցավանդակում՝ կրկին բաց է թողնվել։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

««Սևան» ազգային պարկում նոր կազմավորված պահնորդական հատուկ ջոկատը հերթական շրջայցի ժամանակ՝ Կարճաղբյուրի ստորին հատվածներում, գտել է գետի ողջ լայնությամբ ձգված մանր ցանցավանդակ, որի միջոցով ձկնագողերը փորձել են հավաքել պետության կողմից ֆինանսավորվող ծրագրի միջոցով բուծված և Սևանա լճում ոչնչացման եզրին գտնվող իշխանի Գեղարքունի տեսակի, միջինում 7 գրամ քաշով մանրաձուկն ու օգտագործել սեփական շահերի համար»,–գրել է նախարարը։

Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ «Սևան» ԱՊ-ի պահնորդներն իրականացնում և իրականացնելու են շուրջօրյա հերթապահություն։ Նրանք աչալրջորեն հսկում են իրենց վստահված տարածքները՝ նմանօրինակ զազրելի միջադեպերը կանխելու նպատակով։

Դեպքի առթիվ «Սևան» ազգային պարկի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանություն։

Ինչ անել, որ մանրաձուկը չհայտնվի որսագողերի ցանցում, վերականգնվի Սևանի իշխանի պոպուլյացիան

Հիշեցնենք, որ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է 2013–ին՝ ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ 2014 թվականի ապրիլին մեկ այլ որոշմամբ վերջինս հավանություն է տվել «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրին»։

Ծրագրի հիմնական նպատակը Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնումը և Սևանի հիմնախնդիրների լուծումն է։ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը հանդիսացել է ծրագիրը համակարգող մարմին:

Կառավարության պահուստային ֆոնդից 2013-2017 թթ. համալիր ծրագիրն իրականացնելու նպատակով հիմնադրամին որպես նվիրաբերություն հատկացվել է 9,0 մլրդ դրամ:

Սևանա լիճ է բաց թողնվել մեծ քանակությամբ մանրաձուկ. նախարար

Ըստ թեմայի

«Ազգային հարստության մսխում». ինչ է առաջարկում նոր նախարարը Սևանը փրկելու համար
Նախարար. մինչև տարեվերջ Սևանա լիճ բաց կթողնվի իշխանի 600 հազար մանրաձուկ
Ինչ մանրաձուկ էր կուտակվել Սևանի ափին
թեգերը:
Ռոմանոս Պետրոսյան, ձուկ, որսագողություն, Սևանա լիճ, Սևան

Գլխավոր թեմաներ