18:14 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
160 0 0

Պաշտպանության նախարարների այսքան լայնամասշտաբ հանդիպումն առաջինն է ՇՀԿ, ԱՊՀ և ՀԱՊԿ մասնակից երկրների միջազգային շփման պատմության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում մասնակցել է ՇՀԿ, ԱՊՀ և ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ինչպես նշել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ այդքան մասշտաբային միջազգային միջոցառումներ դեռ չէին եղել։

«Այսօրվա նիստը նման մակարդակի առաջին հանդիպումն է մեր միջազգային շփումների պատմության մեջ»,– ասել է Շոյգուն բացման խոսքում:

Դավիթ Տոնոյանն ու ՀՀ-ում Հունաստանի դեսպանը քննարկել են Ադրբեջանի ապակառուցողական քայլերը

Նա վստահություն է հայտնել, որ միջազգային ռազմական համագործակցությունն այս հանդիպումից հետո կակտիվանա, իսկ նիստի արդյունքները «ամուր հիմք կդառնան պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցության խորացման համար»:

Շոյգուն նաև շնորհակալություն է հայտնել ՇՀԿ-ի, ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի գործընկերներին՝ հունիսի 24-ին Մոսկվայում կայացած Հաղթանակի զորահանդեսին մարտական հաշվարկների մասնակցության համար, ինչպես նաև ընդգծել է դրանց պատրաստվածության բարձր մակարդակը:

Տոնոյանը շնորհավորել է ՌԴ թիմին. ամփոփվել են «Խաղաղության մարտիկ» մրցույթի արդյունքները

Շոյգուն նշել է, որ վայրը, որտեղ տեղի է ունենում նիստը՝ Կուբինկայի «Պատրիոտ» զբոսայգին, պատահական չի ընտրվել։ Այստեղ, նրա խոսքով, ամուր փոխկապակցված են պատմությունն ու մեր օրերը։

«Այստեղով անցնում էր Մոսկվայի պաշտպանության սահմանը, որտեղ խորհրդային զորքերը կանգնեցրին թշնամուն և հասան ռազմաճակատում առաջին խոշոր հաջողություններին։ Այստեղից է սկսվել մեր զորքերի ընթացքը դեպի արևմուտք և ժողովուրդների ազատագրումը ֆաշիզմից։ Ի նշանավորումն գրեթե ամբողջ աշխարհի տարած հաղթանակի 75-ամյակի, ամբողջ ժողովրդի հետ միասին կառուցել ենք Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր տաճարը և «Հիշատակի ճանապարհ» թանգարանային համալիրը»,-ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։

Դրանից առաջ պաշտպանության նախարարներն այցելել էին «Հաղթանակի ճանապարհ» թանգարանային համալիրը և Պոդմոսկովիեյում գտնվող ՌԴ ԶՈւ Գլխավոր տաճար:

Ռազմական նախարարներն օգտվել են «Հաղթանակի ճանապարհ» համալիրի ինտերակտիվ պորտալից։ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարները դրա օգնությամբ գտել են Հայրենական մեծ պատերազմին մասնակցած իրենց հարազատներին: Նախարար Տոնոյանն ինտերակտիվ որոնման համակարգի միջոցով գտել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից պապի` Հովհաննես Պողոսի Հակոբովի մասին փաստեր, իսկ Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն՝ ազգականին։

Ըստ թեմայի

«Որպես նախարար` ես հաղթելու կողմնակից եմ». Դավիթ Տոնոյանը` Ապրիլյան պատերազմի մասին
Կարևորը` նա առողջ ու անվտանգ լինի. Դավիթ Տոնոյանը խոսել է Ադրբեջանում հայտնված սպայի մասին
Դավիթ Տոնոյանն ընդունել է հայ ռազմական օդաչուներին վերապատրաստած ռուս մասնագետներին
Դավիթ Տոնոյանը ներկայացրեց՝ ինչ է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին
թեգերը:
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ), Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Մոսկվա, Նախարար, Դավիթ Տոնոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ