22:58 25 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1497)
381 0 0

Գործող արտակարգ դրության ռեժիմի ժամկետն ավարտվում է սեպտեմբերի 11-ին։ Կառավարությունը խոստացել է այն այլևս չերկարաձգել, ինչով էլ պայմանավորված է նոր օրենսդրական փոփոխությունների փաթեթի ընդունման հրատապությունը։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ–ն արտահերթ նստաշրջանում 70 կողմ, 19 դեմ և 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած արտակարգ դրությունը կարանտինային ռեժիմով փոխարինելուն վերաբերող նախագծերի փաթեթը։

Նշենք, որ նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն այսօր ԱԺ–ում հայտարարեց, որ սեպտեմբերի 12-ից հետո Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը կփոխարինվի կարանտինով։

Կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթով նախատեսվում է կարանտինային գոտում կիրառել մուտքի ու ելքի սահմանափակումներ` ընդհուպ մինչև պետական սահմանի փակում, տվյալ տարածքից ապրանքների ներմուծման ու արտահանման սահմանափակումներ, ինչպես նաև կրթական հաստատությունների փակում։

Տնտեսական գործունեությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքերում, երբ այդ ձեռնարկությունները հանդիսանում են համաճարակի աղբյուր։

Սեպտեմբերի 12-ից Հայաստանում կարանտին կհայտարարվի. փոխնախարարը հաստատեց

Կարանտինի ռեժիմի սահմանումը վերապահվում է կառավարությանը, մարզպետներին ու համայնքների ղեկավարներին`կախված վարակի տարածման տարածքի մեծությունից։

Օրենսդրական նոր փաթեթով փոփոխություններ են առաջարկում նաև վարչական ու քրեական օրենսգրքերում։ Պատասխանատվության միջոցներ են նախատեսված կարանտինի, մեկուսացման ու ինքնամեկուսացման ռեժիմների խախտման, անհատական պաշտպանության միջոցներ չկիրառելու համար։

Առավելագույն պատժաչափը` 500 000 դրամ, նախատեսվում է ձեռնարկության աշխատանքը կասեցնելու որոշումը երկրորդ անգամ խախտելու համար, այն դեպքում, երբ առաջին անգամ նույն խախտման համար նախատեսված է մինչև 300 000 դրամ տուգանք։

Առանց բժշկական դիմակի հանրային տարածքում լինելու համար տուգանքը կշարունակի մնալ 10 000 դրամ։

Զանգվածային միջոցառումների արգելքը խախտելը կարժենա 50-200 հազար դրամ։ Նույն չափով կտուգանվեն նաև ինքնամեկուսացման կարգը խախտողները։ Մուտքի– ելքի սահմանափակումները խախտողները կտուգանվեն 50–70 հազար դրամով։

«Թանկարժեք» արտակարգ դրությունը. որքան են տուգանվել քաղաքացիները, և ինչքան է լցվել բյուջեն

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Գործող արտակարգ դրության ռեժիմի ժամկետն ավարտվում է սեպտեմբերի 11-ին։ Կառավարությունը խոստացել է այն այլևս չերկարաձգել, ինչով էլ պայմանավորված է նոր օրենսդրական փոփոխությունների փաթեթի ընդունման հրատապությունը։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1497)

Ըստ թեմայի

Կարանտինն արդյունավետ չէր, անցնում ենք «շվեդական մոդելի». ի՞նչ է կատարվում Հայաստանում
Աշխարհը վերաբացվում է․ ինչ տեսք ունի Եվրոպան կարանտինի մեղմացումից հետո
Պարետը չի բացառում կարանտինային ռեժիմ սահմանելու հնարավորությունը
թեգերը:
կորոնավիրուս, ԱԺ, ազգային հերոս, ՀՀ կառավարություն, կառավարություն, Արտակարգ դրություն

Գլխավոր թեմաներ