23:38 25 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
124 0 0

Երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքին ներգրավված է շուրջ 300 միավոր ռազմական հատուկ տեխնիկա։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի զինծառայողները ՀՀ զինված ուժերի զինծառայողների հետ համատեղ երկկողմ գումարտակային մարտավարական զորավարժությունների շրջանակներում հանդիսավոր երթով ուղևորվել են «Կամխուդ» և «Ալագյազ» մարտավարական դաշտեր: Տեղեկությունը հայտնում է ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Մոտոհրաձգային, տանկային, ինժեներական, հետախուզական ստորաբաժանումները մշակել են պաշտպանական, հարձակողական, հետախուզական գործողություններ՝ հրետանային, հակաօդային պաշտպանության և ավիացիայի աջակցությամբ:

ՀԱՊԿ-ը Հայաստանում զորավարժություններ կանցկացնի. ինչ է նախատեսված

Զորավարժության ընթացքում զինծառայողները ցերեկային և գիշերային ժամերին մեքենաներով և զրահամեքենաներով իրականացրել են վարման վարժություններ, ինչպես նաև հրաձգային զենքերից, ականանետներից, հետևակի մարտական մեքենաների սպառազինությունից, տանկերից, հրետանուց և զենիթային հրթիռներից կրակային պատրաստության պարապմունքներ:

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի շուրջ հազար զինծառայողներ մասնակցում են երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքին, որում ներգրավված է շուրջ 300 միավոր ռազմական հատուկ տեխնիկա՝ ներառյալ կործանիչներ, ռազմական ինքնաթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր:

Պաշտպանության նախարարների ամենալայնամասշտաբ հանդիպումը Մոսկվայում. Տոնոյանը ևս այնտեղ է

Ըստ թեմայի

Հայկական ուժերը ճնշել են հակառակորդին. ԶՈւ ԳՇ պետը հետևել է զորավարժության ընթացքին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Սիսիանի զորամաս. լուսանկարներ
Ի՞նչն է մտահոգիչ թուրք-ադրբեջանական զորավարժություններում. ՀՀ ՊՆ մեկնաբանությունը
Հարևանների զորավարժություններն արդեն դուրս են եկել ռազմական հարթությունից. Աբրահամյան
թեգերը:
Զորավարժություններ, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ