12:10 22 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
78 0 0

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ռուս գործընկեր Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Երևանում հատուկ նշանակություն են տալիս Մոսկվայի հետ հարաբերությունների զարգացմանը։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբների ղեկավարներ Օնիկ Գասպարյանն ու Վալերի Գերասիմովը ՌԴ–ում կայացած հանդիպման ժամանակ ռազմական ոլորտի համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Հանդիպման ընթացքում Գերասիմովը փաստել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունը զարգանում է ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների ու նախևառաջ ՀԱՊԿ–ի շրջանակում։

Նա շնորհակալություն է հայտնել Գասպարյանին հունիսի 24-ին Մոսկվայում կայացած Հաղթանակի շքերթին ՀՀ ԶՈւ զորախմբի մասնակցության համար։ Գերասիմովը հատուկ նշել է հայ զինծառայողների բարձր պատրաստվածության մակարդակը։

«Բարի ավանդույթ է դարձել Միջազգային բանակային խաղերի մրցույթներին հայերի մասնակցությունը։ Եվ այս տարի Հայաստանի թիմերը շատ լավ ելույթ ունեցան», – ասել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը։

Գասպարյանն իր հերթին երախտիքի խոսքեր է ասել գործընկերոջը Հայաստանում կորոնավիրուսի հետևանքների վերացման հարցում ռուս զինծառայողների օգնության համար։

«Հայաստան ժամանած Ռուսաստանի ԶՈւ մասնագետների խումբը շուրջ 5 ամիս կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված հսկայական աշխատանք է կատարել, ինչի համար շնորհակալ ենք», – նշել է Գասպարյանը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և Երևանում կարևոր նշանակություն են տալիս Մոսկվայի հետ հարաբերությունների զարգացմանը։

Ըստ թեմայի

Հայաստանն ու Ռուսաստանը սերտացնում են կապերը
Նվաճեց Մոսկվան և հաղթեց COVID–ը. Գեորգի Մելքոնյանն ապրում է ՌԴ–ում` չմոռանալով Հայաստանը
ՀՀ-ում մեկնարկել է ռուսաստանցի զինծառայողների հետ համատեղ զորավարժությունը
թեգերը:
Օնիկ Գասպարյան, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ