04:11 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
122 0 0

Ոստիկանությունն արձագանքել է Արմենակ Ուրֆանյանի ու Ռոբերտ Աբաջյանի շիրմաքարերը պղծելու ահազանգին։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ոստիկանությունը գնացել է Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներ Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի` «Եռաբլուր» զինվորական պանթեոնում գտնվող շիրմաքարերը պղծելու ահազանգի հետքերով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ահազանգը հնչեցրել էր Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովը։

«Սեպտեմբերի 5-ին, ժամը 12-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժինը նույնպես հաղորդում է ստացել։ Եռաբլուր են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի և այլ ստորաբաժանումների, այդ թվում՝ փորձաքրեագիտական վարչության ծառայողները։ Տեղում ձեռնարկված միջոցառումներով պարզվել են կատարվածի մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես, նախնական տվյալներով՝ շիրմաքարերի հետքերը երկու օր առաջ Եռաբլուրում տեղի ունեցած մոմավառության հետևանք են։ Հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր»,– հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք` 2019թ–ին ևս լուրեր էին տարածվել, որ Ապրիլյան պատերազմի մասնակիցների շիրիմները պղծվել են։ Ոստիկանությունը բերման էր ենթարկվել «Եռաբլուրում» շիրմաքարերին մոմ թափելու մեջ կասկածվող, Երևանի բնակիչ, 51-ամյա կնոջ, որը պատմել էր, թե շիրմաքարերին այրված մոմ է լցրել անեծքը հանելու համար։

Ըստ թեմայի

ԱՄՆ-ում պղծել են հայկական խաչքարը. հայ համայնքը դժգոհություն է հայտնում
Թուրքիայում չեն պատժում գերեզման պղծողներին, նրանց հետաքրքրում է հարցի առեղծվածային կողմը
Կոմիտասի արձանի պղծումը ժխտողականության դրսևորում է. Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն
թեգերը:
Ռոբերտ Աբաջյան, Արմենակ Ուրֆանյան, Ոստիկանություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ