23:48 23 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.42
  • GBP618.13
  • EUR568.62
  • RUB6.36
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
273 0 0

ՀԵՄ–ը հայտարարում է, որ ոստիկանությունն ապատեղեկատվություն է տարածել` ասելով, որ Աբաջյանի և Ուրֆանյանի շիրմաքարերին հայտնված հետքերը մնացել են իրենց կազմակերպած մոմավառությունից։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հերքել է ոստիկանության տարածած տեղեկությունը, թե Եռաբլուրում Ապրիլյան քառօրյայի մասնակիցների շիրմաքարերին հայտնված մոմի հետքերը դրանից 2 օր առաջ ՀՅԴ ՀԵՄ-ի կազմակերպած մոմավառության հետևանքով են առաջացել։

Հիշեցնենք, որ երեկ համացանցում լուսանկարներ էին հայտնվել, ըստ որոնց` Եռաբլուրում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների` Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի  շիրմաքարերը։ Ոստիկանությունը հայտնել էր, որ  նախնական տվյալներով՝ շիրմաքարերի հետքերը երկու օր առաջ Եռաբլուրում տեղի ունեցած մոմավառության հետևանք են։

«Ոստիկանությունը, առանց պատշաճ քննություն անցկացնելու, հապշտապ հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ շիրմաքարերին հայտնված հետքերը մեր կազմակերպած մոմավառության արդյունք են։ Մինչդեռ նկարներից պարզ երևում է, որ մեր կողմից իրականացված մոմավառության ընթացքում մոմերը հատուկ տարրաներով դրված են միանգամայն այլ վայրում, իսկ հետքերը հայտնվել են հերոսների դեմքերին»,–նշված է ՀԵՄ–ի հայտարարության մեջ։

ՀԵՄ–ը հիշեցնում է նաև, որ նույնանման դեպք տեղի էր ունեցել նաև անցած տարի, որից հետո իրենք պատրաստակամություն էին հայտնել Եռաբլուրում անհրաժեշտության դեպքում սահմանել հսկողություն։ Միաժամանակ, նշվում է նաև, որ ՀՅԴ ՀԵՄ-ը տարիներ շարունակ, պարբերաբար Եռաբլուրում իրականացնում է մոմավառություններ, որոնց արդյունքում երբեք որևէ նման խնդիր չի առաջացել։

Երեկ ՀՅԴ ՀԵՄ-ի Կենտրոնական վարչության անդամը ներկայացել է ոստիկանություն և պարզաբանում տվել, որ մեր կողմից իրականացված մոմավառության արդյունքում անհնար էր նման հետքերի հայտնվելը։

ՀԵՄ–ը հայտարարում է, որ ոստիկանությունն ապատեղեկատվություն է տարածել։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ բոլոր հանգամանքները նորից լիարժեքորեն կուսումնասիրվեն։

«Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, ուսումնասիրությունը շարունակվում է»,–ասաց նա։

Նախագահ Սարգսյանը Եռաբլուր է այցելել հայրենիքի պաշտպանների հետ. լուսանկարներ

Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ պղծվում են Ապրիլյան պատերազմի մասնակիցների շիրիմները։ Նախորդը դեպքը տեղի էր ունեցել 2019-ի օգոստոսին, երբ շիրմաքարերի վրա` անունների ու նկարների հատվածում, պարաֆինի և այլ նյութի խառնուրդ էին լցրել։ Անցյալ տարի շիրմաքարերի մաքրումն ու վանդալների բացահայտումը ստանձնել էր ՊՆ–ն։

Ավելի ուշ ոստիկանությունը հայտնեց, որ բերման է ենթարկվել «Եռաբլուրում» շիրմաքարերին մոմ թափելու մեջ կասկածվող անձը։ Նա Երևանի բնակիչ է, 51-ամյա կին է, որը պատմել է, թե շիրմաքարերին այրված մոմ է լցրել անեծքը հանելու համար։ Կինը հայտնել էր նաև, որ նմանատիպ գործողություններ է կատարել «Եռաբլուրում» և այլ գերեզմանոցներում։

Ըստ թեմայի

Ապրիլյան պատերազմում զոհված Արմենակ Ուրֆանյանին Արցախի հերոսի կոչում կշնորհվի
«Որպես նախարար` ես հաղթելու կողմնակից եմ». Դավիթ Տոնոյանը` Ապրիլյան պատերազմի մասին
Ո՞վ է հաղթել Ապրիլյան պատերազմում. Արցախի նախագահը ներկայացրեց իր տեսակետը
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Ռոբերտ Աբաջյան, Արմենակ Ուրֆանյան, Ապրիլյան քառօրյա պատերազմ, մոմավառություն, շիրմաքար, Եռաբլուր պանթեոն

Գլխավոր թեմաներ