00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում նա երբեք աշխատավարձ չի ստացել. ինչ են պատմում Հրայր Հովակիմյանի մասին

© Sputnik / Asatur YesayantsКардиолог, кардиохирург Грайр Овакимян (9 марта 2020). Еревaн
Кардиолог, кардиохирург Грайр Овакимян (9 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի կարդիովիրաբույժ Հրայր Հովակիմյանը, հանուն որի շատերն են գալիս Հայաստան, օրեր առաջ պարգևատրվեց պետական բարձր մրցանակով։ Sputnik Արմենիա պարզել է, թե ինչ են նրա մասին պատմում գործընկերները։

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում կարդիովիրաբույժ Հրայր Սահակի անունն արտաբերում են լայն ու ջերմ ժպիտով։ Նա վաղուց արդեն այստեղի յուրաքանչյուր աշխատակցի հպարտությունն է դարձել, չէ՞ որ 90-ականների սկզբից մինչև օրս հազարավոր կյանքեր է փրկել, իր ծանրակշիռ ներդրումն ունեցել երկրում սրտաբանության զարգացման և սրտանոթային վիրաբուժության ծառայության հիմնադրման գործում։ Իսկ բոլորովին վերջերս դարձավ Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի կոչում ստացած առաջին ու միակ բժիշկը։

© Sputnik / Asatur YesayantsՀրայր Հովակիմյանը
Հայաստանում նա երբեք աշխատավարձ չի ստացել. ինչ են պատմում Հրայր Հովակիմյանի մասին - Sputnik Արմենիա
Հրայր Հովակիմյանը

Հայաստանում նա երբեք աշխատավարձ չի ստացել, աշխատել է բացառապես հասարակական հիմունքներով, պարբերաբար մեկնել է ԱՄՆ և այնտեղ էլ սրտի բարդ վիրահատություններ իրականացրել։ Ներկա պահին Հրայր Հովակիմյանն ԱՄՆ-ում է, բայց ամենայն հավանականությամբ՝ շուտով կգա Հայաստան Հայրենիքի հերոսի շքանշանն անձամբ ստանալու։

«Նորք-Մարաշ» ԲԿ-ի տնօրեն Միքայել Ադամյանը Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց, որ բժիշկն ինքը շատ հուզված է, բայց իրեն հատուկ զսպվածությամբ ցույց չի տալիս դա։ Ադամյանի հետ հեռախոսազրույցում Հովակիմյանն ասել է, որ այդ կոչմանն առավել արժանի շատ մարդիկ կան, բայց հպարտ է, որ իրեն են տվել։

Ադամյանը վստահ է` Հրայր Սահակին լավագույն բժիշկներից մեկն է։ Նա բազմաթիվ կյանքեր է փրկել, այդ թվում՝ հենց Ադամյանինը։ Բժիշկ Հովակիմյանը նրան վիրահատել է ավելի քան 20 տարի առաջ և առողջության հետ միասին երազանք է նվիրել՝ լավ բժիշկ դառնալու երազանք։

© Sputnik / Asatur YesayantsՄիքայել Ադամյանը
Հայաստանում նա երբեք աշխատավարձ չի ստացել. ինչ են պատմում Հրայր Հովակիմյանի մասին - Sputnik Արմենիա
Միքայել Ադամյանը

«Երբ ինձ վիրահատեց, ես արդեն սովորում էի բժշկական համալսարանում, ու շփումները Հովակիմյանի հետ ավելի ամրապնդեցին իմ` սրտաբան դառնալու մտադրությունը։ Իսկ հիմա ճակատագրի բերումով ղեկավարում եմ այս բժշկական կենտրոնը, որտեղ վիրահատվել եմ և կարող եմ շփվել մարդու հետ, ով փոխել է իմ կյանքը»,-նշեց նա։

Ադամյանը Հովակիմյանին վիրտուոզ վիրաբույժ և հոգատար ուսուցիչ է անվանում, որը երբեք չի փակում աշխատասենյակի դուռը և պատրաստ է ժամեր շարունակ քննարկել խնդիրներն ու ախտորոշումները։

Իսկ «Նորք-Մարաշ» ԲԿ-ում Հովակիմյանի «փոխանորդը»՝ սրտանոթային վիրաբուժության ծառայության ղեկավար Գագիկ Գեբոյանը հավատացնում է, որ իր ուսուցչի աշխատասենյակում բուռն քննարկումներ են ընթանում ոչ միայն բժշկական, այլև մշակույթի, պատմության և շատ այլ թեմաներով։

© Sputnik / Aram NersesyanԳագիկ Գեբոյանը
Հայաստանում նա երբեք աշխատավարձ չի ստացել. ինչ են պատմում Հրայր Հովակիմյանի մասին - Sputnik Արմենիա
Գագիկ Գեբոյանը

Այդ պատճառով Հովակիմյանի աշխատասենյակը հաճախ «Վերնատուն» են անվանում։ Գեբոյանն ասում է, որ Հովակիմյանը շատ խորը և ինտելեկտուալ մարդ է, և իր բախտը բերել է, որ իրենց ուղիները խաչվել են`ինքը կարող է շփվել նրա հետ, վիրահատել նրա հետ միասին։

 Капитан Рубен Санамян - Sputnik Արմենիա
Ո՞վ է ազգային հերոս Ռուբեն Սանամյանը, ինչի համար է պարգևատրել

«Նա այնպես է անում, որ սիրահարվում ես մասնագիտությանդ, երակների մեջ է մտցնում ու անդադար ստիպում կատարելագործվես։ Երիտասարդ մասնագետներին դժվար է մի տեղում երկար պահել, դրա համար գայթակղություն է պետք։ Հրայրն այդ գայթակղությունն է ինձ համար, և ոչ միայն ինձ։ Նա նայում է մեզ 20 հազար հիվանդների պատմությունների միջով ու հավասարի նման շփվում, կարծիք հարցնում, և դա չի կարող չոգևորել»,-պատմեց Գեբոյանը։

Ամենակարևոր խորհուրդը, որ Հովակիմյանը տալիս է սկսնակ բժիշկներին՝ հաշտ լինել սեփական խղճի հետ և հաճույք ստանալ աշխատանքից։ Նույն խորհուրդն է տվել նաև Գեբոյանին։ Աշակերտն իր հերթին հիանում ուսուցչի աննկարագրելի պրոֆեսիոնալիզմով, արագ կողմնորոշվելու և վիրահատարանում ստեղծագործելու ունակությամբ։ Նրա խոսքով՝ Հրայրը մարդու առանձնահատուկ տեսակ է, որի մոտեցումները կյանքին, առաջնահերթությունները տարբերվում են սովորական մարդկանցից։ Նա ապրում է հենց հիվանդանոցի շենքում՝ առանձին սենյակում և իր ամբողջ ժամանակն անցկացնում է աշխատելով և հիվանդների մասին հոգ տանելով։

© Sputnik / Asatur YesayantsՀրայր Հովակիմյանի աշխատասենյակը
Հայաստանում նա երբեք աշխատավարձ չի ստացել. ինչ են պատմում Հրայր Հովակիմյանի մասին - Sputnik Արմենիա
Հրայր Հովակիմյանի աշխատասենյակը

«Հրայրը unique (բացառիկ) է։ Նա զուսպ է ու հավաք, այդ պատճառով կարողացավ ստեղծել այս ամենը։ Հայաստանի բախտը բերեց, որ 1991 թվականին նա եկավ ու գտավ աննորմալների մի խումբ, որոնք նվիրվեցին գործին»,-ասում է մանկական սրտաբան Կարեն Կուրդովը։

Բժիշկը պատմեց, թե ինչպես ծնվեց մանկական սրտաբանության ծառայություն ստեղծելու միտքը։ Ինքն ու Հովակիմյանը մի անգամ հանդիպեցին, 1991թ․-ի աշունն էր։ Բժշկության մասին էին խոսում, հետո գնացին զբոսնելու, և ուժեղ անձրև սկսվեց։ Անգամ վատ եղանակը չկտրեց նրանց զրույցից, քանի որ երկուսն էլ երազում էին ստեղծել այդ ծառայությունը։

Որոշ ժամանակ և բազմաթիվ դժվարություններ անց երազանքն արդեն իրականություն էր, իսկ «Նորք-Մարաշ» հիվանդանոցի միջանցքներում այնքան մարդ կար, որ բժիշկները հազիվ էին հասնում իրենց աշխատասենյակների դռներին։ Հենց այդ ժամանակ Հովակիմյանը սկսեց աշխատել միաժամանակ երկու երկրում։ Երբեմն Կուրդովն էլ է ԱՄՆ մեկնում, մի անգամ նույնիսկ երկու շաբաթ ապրել է կարդիովիրաբույժի տանը։

«Ամեն առավոտ մենք գնում էինք հիվանդանոց, իսկ վերադառնալուց հետո մինչ ուշ գիշեր արկղերի մեջ տեղավորում Հայաստան ուղարկվելիք բժշկական պարագաները։ Նրա ամենակարևոր հատկանիշներից մեկը նվիրվածությունն է»,-ասում է նա։

© Sputnik / Aram NersesyanԿարեն Կուրդովը
Հայաստանում նա երբեք աշխատավարձ չի ստացել. ինչ են պատմում Հրայր Հովակիմյանի մասին - Sputnik Արմենիա
Կարեն Կուրդովը

Նրանց հարաբերությունները վաղուց արդեն ավելին են, քան սովորական ընկերությունը։ Անգամ Հովակիմյանի մոր սրտի կաթվածի լուրը հենց Կուրդովն է նրան հայտնել։

Կարեն Կուրդովը հիշում է, որ առաջին տարիներին Հովակիմյանի առաջարկով բժշկական կենտրոնը ցավակցություններ էր հղում այն բոլոր բուժառուների հարազատներին, որոնց վիրահատությունը մահացու ելքով էր ավարտվել։ Նա համոզված էր՝ դա բժշկի կողմից մարդկային վերաբերմունքի դրսևորում էր և ապացույց, որ մարդը նրա համար բարձրագույն արժեք է։

Ազգային հերոս Հրայր Հովագիմյան․ Ծառայելու եմ հայրենիքիս մինչև վերջ - Sputnik Արմենիա
«1991-ին, երբ Հայաստան եկա, 7-8 խենթեր կային, որ մեկ երազի հավատացին». Հրայր Հովակիմյան

Ավելի ուշ, մի շարք հանգամանքների բերումով, այդ ավանդույթից ստիպված եղան հրաժարվել։

Հովակիմյանը միշտ լսում է գործընկերների կարծիքը, բայց որոշումն ընդունում է որոշակի «արարողակարգով»․ նա կարծես «անջատվում է», գլխում պտտում սպասվող վիրահատությունը, ապա որոշում կայացնում՝ վիրահատել, թե ոչ։ Աշխատանքում շատ սկզբունքային է, իսկ այ մարդկանց հետ հարաբերություններում` համբերատար և նրբազգաց։ Կուրդովը ասում է, որ ընկերը հաճախ է իրենց խորհուրդ տալիս ավելի փափուկ և շրջապատի նկատմամբ ոչ այդքան խստապահանջ լինել։ Նա չի թաքցնում, անգամ հպարտանում է այն հանգամանքով, որ իր՝ որպես բժիշկ և որպես մարդ ձևավորման գործում Հովակիմյանը հսկայական ավանդ ունի։

Իսկ «Արաբկիր» ԲԿ-ի գիտական մասի տնօրեն Արա Բաբլոյանը կարծում է, որ Հովակիմյանի շնորհիվ Հայաստանում սրտի կաթվածի կանխարգելման նոր բժշկական մշակույթ է ձևավորվել, որը տարիներ անց վերածվել է սրտի անոթների ստենտավորման պետական ծրագրի։ Բաբլոյանն ինքը Հովակիմյանի հետ ծանոթացել է, երբ առողջապահության նախարար էր և ասում է, որ նա չի սիրում որևէ բան խնդրել։

«Հրայրին միշտ գնահատել են Հայաստանում, իսկ հիմա նա ստացավ այն կոչումը, որին արժանի է և որն ապացուցել է իր աշխատասիրությամբ ու համբերատարությամբ։ Բայց նա 30 տարի կոչման համար չի աշխատել, այլ մարդկանց օգնելու, այն մարդկանց, որոնք ունեին դրա կարիքը»,-ասաց նա։

© Photo : Edgar Kamalyan / press office of the President of ArtsakhԱրա Բաբլոյանը
Հայաստանում նա երբեք աշխատավարձ չի ստացել. ինչ են պատմում Հրայր Հովակիմյանի մասին - Sputnik Արմենիա
Արա Բաբլոյանը

Նշենք, որ Հովակիմյանի ջանքերով 1993թ.-ի հունիսին սկսել է գործել մանկական  կարդիովիրաբուժության ծառայությունը, վիրահատել են սրտի բնածին արատ ունեցող հարյուրից ավելի երեխաների, իսկ 1996թ.-ից սկսել են վիրահատել նաև մեծահասակներին:

Ազգային հերոսի կոչումը նրան շնորհվել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի առաջարկով։  Այս բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաև ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար։

Լրահոս
0