22:54 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
247 0 0

ԵՄ երկրներից ամենաշատը Ֆրանսիայից, Գերմանիայից, Նիդեռլանդներից և Բելգիայից են ՀՀ անօրինական միգրանտներին հետ ընդունում։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այս պահին քննարկում է Բուլղարիայի, Բենիլյուքսի և Գերմանիայի հետ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին համաձայնագրի վավերացման հարցը։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը հայտնեց, որ այս առումով ՀՀ քաղաքականությունը միտված է ԵՄ անդամ երկրների հետ միգրացիայի ոլորտում համագործակցության սերտացմանը։

«Հայաստանի համար կարևոր են Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների և Բելգիայի հետ հարաբերությունները, քանի որ ամենաշատ հետ ընդունումն իրականացվում է այս երկրներից։ Մասնավորապես, եթե 2017-18-ին Գերմանիայի հետ Հայաստանն ուներ իր քաղաքացիների հետ ընդունման խնդիրներ, հիմա Ֆրանսիայի հետ կան խնդիրներ»,–ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով` ռեադմիսիայի պայմանագիր Հայաստանն ունի ընդամենը երեք երկրի հետ` Ֆրանսիայի, Էստոնիայի և Չեխիայի։ Այժմ Ֆրանսիայից քաղաքական ապաստան խնդրողների 97 տոկոսը մերժում է ստանում։

Ղազարյանը հիշեցրեց, որ 2020-ին ՀՀ կառավարությունը ծրագրել է աջակցության ծրագիր հարկադիր վերադարձողների համար։

Մասնավորապես, նրանց 6 ամիս տրամադրվում է 60 000 դրամ բնակվարձի փոխհատուցման համար։

Նա նշեց` անօրինական միգրացիայի դեմ պայքարը խիստ կարևորվում է, և արձանագրությունների վավերացումը դրական ազդեցություն կունենա այդ համագործակցության ընդլայնման վրա:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը տվեց իր դրական եզրակացությունն այդ համաձայնագրերը վարերացնելու համար։ Ի դեպ, արձանագրություններն ուժի մեջ կմտնեն ՀՀ-ԵՄ հետ ընդունման հարցերով համատեղ կոմիտեին կողմերին անհրաժեշտ ներքին ընթացակարգերի ավարտման մասին ծանուցելուց հետո ՝ երկրորդ ամսվա առաջին օրը:

ԱԱԾ–ն բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը

Հիշեցնենք, որ Եվրոստատի համաձայն` նախորդ երկու տարիներին Եվրամիության անդամ բոլոր երկրներում (ինչպես նաև Շվեյցարիայում ու Նորվեգիայում) առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների ընդհանուր թիվը կրճատվել է մոտ երկու անգամ՝ 6875-ից հասնելով 3525-ի:

Ի դեպ, 2018-ին ԵՄ երկրներից Հայաստան են վերադարձրել 4 125, իսկ 2019-ին` 3 755 անօրինական միգրանտ։

«Տղերք, չքաշեք ո՛չ հայերին, ո՛չ ձեզ». ինչպես է Շավարշ քեռին խրատում Օսեթիայի միգրանտներին

Ըստ թեմայի

ԱԱԾ–ն բացահայտել է անօրինական միգրացիայով զբաղվող հանցավոր խմբերի. կան ձերբակալվածներ
Հայ խոպանչիներն արտոնյալ են. Ռուսաստանը միգրանտներին արգելում է աշխատել որոշ ոլորտներում
Ավետիսյան. «Աշխատանքային միգրանտների հարցում Հայաստանը չունի հստակ քվոտավորում»
թեգերը:
Բուլղարիա, Գերմանիա, Հայաստան, միգրացիա, միգրանտ

Գլխավոր թեմաներ