03:03 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
143 0 0

Հայաստանի երկնքում ռուս օդաչուների օդային մարտերն անցկացվել են ՀՀ ՊՆ զինվորականների հետ ամառային երկկողմ մարտավարական վարժանքների շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Երևանում «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմաբազայի օպերատիվ-տակտիկական ավիացիայի օդաչուները ՀՀ ՊՆ Սու-25 և Սու-30ՍՄ անձնակազմերի հետ իրականացրել են ինքնաթիռների պայմանական տեղափոխում արևմտյան օդակայան։ Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։

«ՄիԳ-29 կործանիչների օդաչուները Ալագյազ զորավարժարանում 250 մետրից  1.5 կմ բարձրության վրա մինչև 900 կմ/ժ արագությամբ հատուկ թռիչքային առաջադրանքներ են կատարել` պայմանական հակառակորդի զրահատեխնիկայի ցամաքային թիրախների ոչնչացման նպատակով ու մանևրումներ իրականացրել` խույս տալով գրոհային և կործանիչ ավիացիայից թիրախում հայտնվելուց։ Հայաստանի երկնքում օդային մարտերից հետո օդաչուները միայնակ, զույգերով, շղթայական և էսկադրիլյայի կազմում վայրէջք են կատարել Գյումրու օդանավակայանում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանն ու Ռուսաստանն ընդհանուր նպատակ ունեն. որն է 102–րդ ռազմաբազայի դերը

Թռիչքային մարտավարական երկկողմանի զորավարժություններն իրականացնում են ռուսական ռազմաբազայի և ՀՀ ՊՆ մոտոհրաձգային ստորաբաժանումները համատեղ։

Ռուս օդաչուներն ավելի քան 35 ժամ պտտվել են Հայաստանի երկնքում

ՀՌՕ մամուլի ծառայությունից հայտնում են, որ երկկողմ թռիչքային մարտավարական զորավարժություններում ներգրավված են երկու երկրների թռիչքային և ինժեներատեխնիկական անձնակազմի մոտ 500 զինծառայող և ավելի քան 50 միավոր ռազմատեխնիկա, այդ թվում՝ ՀՌՕ շուրջ 20 ՄիԳ-29-ներ, ինչպես նաև ՀՀ ՊՆ Սու-25 և Սու-30ՍՄ։

Ըստ թեմայի

Դավիթ Տոնոյանն ընդունել է հայ ռազմական օդաչուներին վերապատրաստած ռուս մասնագետներին
Ռազմական կրթությունն ու սպայի մասնագիտությունը վերականգնում են գրավչությունը. ՊՆ–ն գոհ է
Ռազմական օդաչուները վարժանքներ են արել Երևանի երկնքում. տեսանյութ
Ռազմական համաժողով Երևանում. ՌԴ դեսպանը բացատրեց մասշտաբային միջոցառման նշանակությունը
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Զինվոր, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ