23:30 25 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
234 0 0

«Բյութի օֆ Արմենիա» տուրիստական կազմակերպության դեմ հարուցված բոլոր քրգործերը միացվել են և կքննվեն մեկ վարույթում։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք տուժել են «Բյութի օֆ Արմենիա» տուրիստական կազմակերպության գործունեությունից, կարող են դիմել ՔԿ-ի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

«ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բյութի օֆ Արմենիա տուրի» տնօրենի կողմից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով գումարներ հափշտակելու դեպքերի բոլոր հանգամանքները»,–նշված է Քննչականի տարածած հաղորդագրության մեջ։

ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) հատկանիշներով քննվող քրգործի նախաքննության ընթացքում ոստիկանությունից վարույթն իրականացնող մարմին են ստացվել մի շարք քրգործեր՝ նշված տուրիստական գործակալության կողմից խարդախությամբ գումարներ հափշտակելու դեպքերի առթիվ։ Դրանք միացվել են մեկ վարույթում։

Նախաքննությունը շարունակվում է:

Վահեի խաբեության զոհ դարձածների նոր պատմությունները. նրանք հյուրանոցներին էլ են մեղադրում

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան հայտնել էր, որ հայաստանցի զբոսաշրջիկները կրկին խաբեության զոհ են դարձել։ Գրեթե տասը տարի զբոսաշրջային գործունեություն ծավալած «Բյութի օֆ Արմենիա» ընկերության տնօրեն Վահե Շահվերդյանը ավելի քան 100 զբոսաշրջիկի գումարներ է շորթել ու «թռել»։ Նրա անձնական, նաև ընկերության հեռախոսահամարներն անհասանելի են, գրասենյակը փակ է, համացանցում ջնջված են ոչ միայն նրա անձնական էջերը, այլև ընկերության, այդ թվում` Facebook-ում հարյուր հազարից ավելի հետևորդ ունեցող պաշտոնական էջը։

Խաբված զբոսաշրջիկների թիվն օր օրի ավելանում է. շատերնիիրենց խաբված լինելու մասին իմանում են միայն այն ժամանակ, երբ իրենց հանգստի մեկնելու օրը մոտենում է կամ էլ հասնում են հյուրանոց, տեղում պարզում՝ ամրագրումը չեղարկված է, որովհետև վճարումը կատարված չէ։

Զբոսաշրջիկներին «գցած» 25-ամյա Աննա Սահակյանն ազատության մեջ է. տուժածները դժգոհ են

Ըստ թեմայի

Իտալիա այս տարի չգնացինք. երկիրը զբոսաշրջիկների համար սահմանները չի բացի
Էժան տուրերն անորակ են և հիասթափեցնո՞ւմ են զբոսաշրջիկներին. տուրիզմում գոյի խնդիր է
Զբոսաշրջիկները COVID-19-ի թեստերը կհանձնեն ինքնամեկուսացման վայրերում
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ

Գլխավոր թեմաներ