12:42 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
123 0 0

Նրանք ավտոարշավ իրականացրին Երևանում, ապա հավաքվեցին կառավարության շենքի դիմաց։ Քաղաքացիները պահանջում էին գոնե 10 րոպեով հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik․ Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիներ արդեն մեկ ամիս է, ինչ բողոքի ակցիաներ են կազմակերպում կառավարության և արտաքին գործերի նախարարության շենքերի դիմաց` պահանջելով իրենց թույլ տալ Ռուսաստան մեկնել։ Այսօր` սեպտեմբերի 7-ին, մի քանի տասնյակ քաղաքացիներ ավտոարշավ իրականացրին Երևանում, ապա հավաքվեցին կառավարության շենքի դիմաց։

Քաղաքացիների մեքենաների վրա ամրացված էին «Ռուսաստան ենք ուզում» կոչով թղթեր, եռագույն դրոշներ, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների` Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի ձեռքսեղմման լուսանկարը։ Քաղաքացիների վերջին կանգառը կառավարության դիմաց էր, նրանք պահանջում էին գոնե 10 րոպեով հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։

«Թող գա ու գոնե ինչ–որ հույս տա։ Շատ ժամանակ չենք ուզում իրանից, ընդամենը տասը րոպե»,– ասում էին ցուցարարները լրագրողների հետ զրույցում։

ԱԳ նախարարից մինչև պատկան մարմիններ. Էնֆիաջյանը խոստանում է ՌԴ քաղաքացիների խնդրով զբաղվել

Ակցիայի մասնակից բոլոր քաղաքացիները ապրում և աշխատում են Ռուսաստանում` չնայած ՀՀ քաղաքացիություն ունեն։ Նրանց գլխավոր պահանջը ՀՀ կառավարությունից` Ռուսաստանի և Վրաստանի իշխանությունների հետ բանակցելն ու Հայաստանի հետ հողային և օդային սահմանները բացելն է։

Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ավտոհաղորդակցությունը դադարել է մարտից` կորոնավիրուսի համավարակով պայմանավորված: Այժմ կազմակերպվում են միայն հատուկ չվերթեր` Ռուսաստանի քաղաքացիներին Ռուսաստան վերադարձնելու նպատակով։

Ըստ թեմայի

Բողոքի ակցիա ԱԺ–ի դիմաց. ՀՀ քաղաքացիները պահանջում են բացել ՌԴ–ի հետ սահմանը
Վերին Լարսի անցակետում բողոքի ակցիա է․ Թանանյանը համոզել է հայ վարորդներին հետ կանգնել
Ճգնաժամ, քաղաքական ակտիվություն, բողոքի ակցիաներ. ինչպիսի աշուն է կանխատեսում քաղաքագետը
թեգերը:
կառավարություն, Վլադիմիր Պուտին, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Բողոքի ակցիա

Գլխավոր թեմաներ