22:11 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
40 0 0

ՀՖՖ ակադեմիայի տնօրենի և «Նորալուսին» ընկերության ղեկավարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիայից» խոշոր չափերի յուրացումներ կատարելու գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի։

Պարզվել է, որ 2010-2019թթ. ընթացքում, ՀՖՖ ակադեմիայի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը կնքել է կեղծ պայմանագրեր։ Նա պայմանավորվածություն է ձեռք բերել 2013-2018թթ. ընթացքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Նորալուսին» ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձանց հետ և «Զեփյուռ» ճամբարում ՀՖՖ ակադեմիայի սաների ուսումնամարզական հավաքներ անցկացնելու պատրվակով էլ կեղծ պայմանագիր են կնքել։

Սաները ճամբար չեն հաճախել, բայց կազմվել են կեղծ տեղեկություններ պարունակող հարկային հաշիվներ, որոնց հիման վրա վճարումներ կատարելու միջոցով ՀՖՖ ակադեմիայից յուրացման եղանակով հափշտակվել է 98 785 332 դրամ:

Նոր քրեական գործ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ․ ՀՖՖ-ից 120 մլն դրամ է հափշտակվել

Քրգործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ՀՖՖ ակադեմիայի և «Նորալուսին» ընկերության տնօրեններին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ըստ թեմայի

Մալաքյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել. փաստաբանը լուսանկարներ է հրապարակել
Տնօրենը կարդացել է աշխատակցի անձնական նամակները. ՊՈԱԿ-ի ժ/պ-ին մեղադրանք է առաջադրվել
Օրացույց առանց երեքշաբթիների․ Քոչարյանն անհեթեթ է համարում իր հասցեին հնչած մեղադրանքները
Ալավերդու դպրոցներից մեկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, Ռուբեն Հայրապետյան, Մեղադրանք, ՀՖՖ, Հայաստան

Գլխավոր թեմաներ