01:04 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Թունավորում Արմավիրում (15)
96 0 0

Ալկոհոլային զանգվածային թունավորման դեպքով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը ներկա է եղել դատական նիստին։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Արմավիրում ալկոհոլային զանգվածային թունավորման դեպքով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը կալանավորվեց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հայտնեց նրա պաշտպան Գոռ Գևորգյանը` հավելելով, որ քիչ առաջ նման որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանը։

«Աշոտ Հովսեփյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնում էր, քանի որ նրա մոտ թոքաբորբ էր հայտնաբերվել։ Նա երեք անգամ կորոնավիրուսի թեստ էր հանձնել, որոնցից առաջինի պատասխանը դրական էր, երկրորդինը` բացասական, իսկ երրորդինը` նորից բացասական։ Քանի որ բացասական էր թեստի պատասխանը, Հովսեփյանն ինքնակամ ներկայացավ այսօր կայանալիք դատական նիստին»,–ասաց Գևորգյանը և հավելեց, որ իր պաշտպանյալն առողջական լուրջ խնդիրներ ունի։

Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ նույն քրգործով անցնող մյուս երկու ձերբակալվածները նույնպես կալանավորվել են։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում պաշտպանը ասել էր, որ Հովսեփյանին առաջադրված մեղադրանքն էլ տեղին չէ, նա ուղղակի բարեխիղճ մոլորության մեջ է ընկել։ Գևորգյանն ասել էր, որ Հովսեփյանը կարծել է, թե ցորենի մաքուր սպիրտ է գնել, մտքի ծայրով անգամ չի անցել, որ իր պատրաստած օղին կարող է որևէ մեկի կյանքը խլել։

Sputnik Արմենիան այցելել էր Արմավիր` Հովսեփյանի բնակության վայր։ Նրա հարևանները հայտնել էին` վստահ են, որ Աշոտ Հովսեփյանի «գլխին սարքել» են, քանի որ նա երբեք դիտավորյալ մեթիլ սպիրտ չէր խառնի խմիչքին։

Մեթիլ սպիրտի տոկոսը գերազանցվել է. ավարտվել է «թունավոր» օղու փորձաքննությունը

Կալանավորվածներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի (կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը) 2-րդ մասով:

թեմա:
Թունավորում Արմավիրում (15)

Ըստ թեմայի

Նավալնու ախտանշանները բոլորովին նման չեն «Նովիչոկով» թունավորման նշաններին․ Ռինկ
Հայաստանում ալկոհոլից թունավորվածների թիվն ավելացել է 11-ով
«Պռոշյանի կոնյակի գործարանի» Արմավիրի մասնաճյուղում աշխատանքները վերսկսվել են
թեգերը:
օղի, թունավորում, Արմավիր, Դատավոր, Դատարան, դատ, կալանավոր, կալանք, Մեղադրանք

Գլխավոր թեմաներ