07:59 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1501)
512 0 0

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը բժշկական փաստաթղթեր էր ներկայացրել դատարանին, որոնց համաձայն` Սարգսյանը սուր շնչառական վարակ ուներ և բարձր ջերմությամբ պառկած էր տանը։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կորոնավիրուսի թեստավորման պատասխանը եղել է բացասական:

«Սերժ Սարգսյանը, որի մոտ բժշկական զննության արդյունքում ս.թ. սեպտեմբերի 2-ին հաստատվել էր ջերմությամբ ուղեկցվող սուր շնչառական վարակ, կազդուրվում է»,- ասված է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի դատական գործով նիստը հետաձգվել էր նրա բացակայության պատճառով։

Պաշտպան Ամրամ Մակինյանը բժշկական փաստաթղթեր էր ներկայացրել դատարանին, որոնց համաձայն` Սարգսյանը սուր շնչառական վարակ ուներ և բարձր ջերմությամբ պառկած էր տանը։

Սերժ Սարգսյան – Նիկոլ Փաշինյան «անդրկուլիսային կապերն» ու Ռոբերտ Քոչարյանի ձգտումները

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1501)

Ըստ թեմայի

«Անցյալի հետ հարցերը պետք է ավարտել»․ Սերժ Սարգսյանը կպատասխանի բոլոր հարցերին
Որտե՞ղ է եղել Սերժ Սարգսյանը Ապրիլյան պատերազմը սկսվելու ժամանակ
Եթե քառօրյա պատերազմը երկար տևեր, Հայաստանը կճանաչեր ԼՂՀ անկախությունը. Սերժ Սարգսյան
թեգերը:
Հայաստան, թեստ, կորոնավիրուս, Սերժ Սարգսյան

Գլխավոր թեմաներ