10:25 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.40
  • GBP628.46
  • EUR571.59
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
25 0 0

Ամենայն հայոց հայրապետը նշել է, որ Հայ առաքելական եկեղեցին անկախությունից ի վեր սերտորեն գործակցել է ԱԺ-ի հետ և այդ գործակցությունը իր դրական արդյունքն է ունեցել եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենսդրության մշակման գործում:

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, Միրզոյանը նշել է, որ եկեղեցի-պետություն, եկեղեցի-կրթական համակարգ հարաբերություններին վերաբերող մի շարք հասարակական հնչեղություն ունեցող հարցեր են այժմ քննարկվում: Նա ասել է, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին դարերի ընթացքում եղել է հայ ազգի հենասյուներից մեկն ու 21-րդ դարում էլ շարունակում է սերտ համագործակցությունը պետության հետ՝ հանուն հայ ժողովրդի բարօրության:

Ամենայն հայոց կաթողիկոսը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ բազում հարցեր են ծառացած մեր ժողովրդի եւ պետության առջեւ, և այդ մարտահրավերներին դիմակայելու հարցում մեծապես կարևոր է Ազգային ժողովի օրենսդրական առաքելությունը:

Ամենայն հայոց հայրապետն արդյունավետ աշխատանք է մաղթել Ազգային ժողովի նախագահին ու պատգամավորներին՝ հավելելով, որ Հայ առաքելական եկեղեցին անկախությունից ի վեր սերտորեն գործակցել է Ազգային ժողովի հետ և այդ գործակցությունը նաև իր դրական արդյունքն է ունեցել եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենսդրության մշակման գործում:

Արարատ Միրզոյանը և Գարեգին Բ կաթողիկոսն անդրադարձ են կատարել միջազգային կոնվենցիաներին և կրթական չափորոշիչներին վերաբերող հարցերի: Վեհափառը վերահաստատել է, որ Առաքելական եկեղեցին շարունակելու է ջանքերը՝ հայրենիքի հզորացման, պետության ամրացման և ժողովրդի երջանիկ, խաղաղ, ապահով կյանքի կերտման համար:

Հայ առաքելական եկեղեցին դատապարտում է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը

Խորհրդարանի ղեկավարն իր հերթին շեշտել է, որ Ազգային ժողովի գործունեության հիմնական առանցքը մեր պետականության եւ ազգի հավերժության ապահովումն է:

Ըստ թեմայի

Հեռավար կրթությունը ձևակա՞ն էր, կամ ինչու են աշակերտները դժգոհ նախարարության որոշումից
Քեմբրիջը՝ հեռակա համալսարան, կամ հեռավար, անգամ հեռահար, կարևորը կրթության որակն է
Արցախում բարձրագույն կրթությունն անվճար կդառնա
թեգերը:
Հայ Առաքելական Եկեղեցի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Արարատ Միրզոյան, ԱԺ

Գլխավոր թեմաներ