10:44 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.40
  • GBP628.46
  • EUR571.59
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1473)
945 0 0

Արցախի Հանրապետության պարետի որոշմամբ վերացվել են Արցախ մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՊԲ զորամասերում շարունակում են գործել համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումները, մասնավորապես՝ արգելվում են զինծառայողների հետ տեսակցությունները, բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք` այսօր` սեպտեմբերի 8–ին, Արցախի Հանրապետության պարետի որոշմամբ վերացվել են Արցախ մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները։ Այսուհետ հանրապետությունից ելք կատարելու համար պարետի թույտվությունն անհրաժեշտ չէ, վերացվում է նաև հանրապետություն մուտք գործելու համար որպես պարտադիր պայման կիրառվող ՊՇՌ թեստի պահանջը: 

«Խնդրում ենք զինծառայողների հարազատներին ըմբռնումով մոտենալ գործող սահմանափակումներին: Փոփոխությունների առկայության դեպքում ԱՀ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ կիրազեկի հանրությանը»,–նշված է ՀՀ ՊՆ–ի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` կորոնավիրուսի համավարակով պայմանավորված`փետրվարի վերջից սկսած արգելված են զինծառայողների հետ տեսակցությունները, բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները։

ՀԱՊԿ-ը Հայաստանում զորավարժություններ կանցկացնի. ինչ է նախատեսված

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1473)

Ըստ թեմայի

Ինչպես են զորամասից տուն ճանապարհում հայ զինծառայողներին. հուզիչ տեսանյութ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Սիսիանի զորամաս. լուսանկարներ
Վաղ առավոտից ՀՀ զորամասերում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Արցախի պաշտպանության բանակ (ՊԲ), Արձակուրդ, Զինվոր, Բանակ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ