22:45 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
72 0 0

Քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Արագածոտնի մարզի դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելով պաշտոնեական կեղծիք կատարելու և իրեն վստահված ուրիշի զգալի չափերի գույքը յուրացնելու համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ապարան բազմաբնակավայր խոշորացված համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) (3 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) (4 դրվագ) և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը):

Ազգային արխիվի տնօրենն ազատվել է պաշտոնից. չարաշահումներ են հայտնաբերվել

Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Արագածոտնի մարզի դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հիշեցնենք` մինչ այդ ՔԿ-ն հայտնել էր, որ Կարեն Եղիազարյանը մեղադրվում է ինքնակամ կառույց իրականացրած անձի նկատմամբ դիտավորությամբ վարչական պատասխանատվության միջոցներ չկիրառելու մեջ:

Նա 2017 թվականին Ապարան քաղաքի բնակչին թույլատրել էր սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի կառուցապատման հողամասերում առանց թույլտվության ինքնակամ շինություն կառուցել:

Հայաստանում պաշտոնատար անձինք խոշոր չարաշահումներ են թույլ տվել. ինչ կապ ունի Հռոմի պապը

Ըստ թեմայի

Գալուստ Սահակյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան
ՀՖՖ ակադեմիայից 98 մլն դրամի յուրացում կատարելու դեպքով 2 անձի մեղադրանք է առաջադրվել
Հերթը հասավ Մհեր Սեդրակյանին. Էրեբունու նախկին թաղապետին մեղադրանք է առաջադրվել
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, Մեղադրանք, համայնքի ղեկավար, Ապարան

Գլխավոր թեմաներ