20:54 31 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
«Մարտի 1»-ի գործը (264)
16520

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն առաջարկում են փոխել «Մարտի 1»-ի գործով տուժողների դատավարական կարգավիճակը և նրանց ներգրավել որպես վկաներ։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Մարտի 1-ի իրադարձությունների գործով դատավարությունն իրականում չի քննում ո՛չ Մարտի 1-ի զոհերի մահվան, ո՛չ տուժողների` մարմնական վնասվածներ ստանալու հանգամանքները։ Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում այսօր կայացած մամուլի ասուլիսում անդրադառնալով տուժող կողմի վերջին հայտարարությանն ու երեկ կայացած դռնփակ դատական նիստին, նման հայտարարություն արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների խմբի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը։

«Այդ հիմնավորմամբ մենք միջնորդել էինք, որպեսզի դադարեցվի տվյալ անձանց մասնակցությունն այդ գործին` տուժողի կարգավիճակով, ու նրանք հրավիրվեն դատարան` որպես վկա, որովհետև իրենց տեղեկությունները գործի համար կարող են նշանակություն ունենալ»,– ասաց Ալումյանը։

Փաստաբանը նշեց նաև, որ «Մարտի 1»-ի մեկ այլ գործ այսօր քննվում է ՀՔԾ վարույթում, որով քննվում են հենց մարմնական ու գույքային վնասի վերաբերյալ հանգամանքները։

«Այսինքն` այս անձինք պետք է այն գործով ունենան այդ կարգավիճակը, այն գործով պետք է ներկայացնեն իրենց պահանջները, և այն գործով մենք պետք է բոլորս հույս ունենանք ու պահանջատեր լինենք, որ բացահայտվեն բոլոր սպանություն կատարած անձինք, նրանց հրաման տված անձինք ու նաև բացահայտվեն բոլոր նրանք, ովքեր մարմնական վնասվածքներ են պատճառել տուժողներին»,– ասաց Ալումյանը։

Քոչարյանի պաշտպանը նաև շեշտեց, որ «Մարտի 1»-ի գործով տուժող ճանաչված 268 անձանցից ընդամենը 102–ն են այս գործով որպես տուժող անցնում, որոնցից էլ դատական նիստերին ներկա են լինում միայն 4-5-ը։

«Միգուցե դուք հիմք եք ընդունել այն չափանիշը, որ ընտրեք հենց նրանց, ովքեր պատրաստ են Մարտի 1-ի իրադարձությունների ամբողջ մեղքը բարդել պարոն Քոչարյանի վրա»,– հռետորական հարց ուղղեց Ալումյանը ՀՀ իշխանություններին։

Միաժամանակ Ալումյանը նաև հայտարարեց, որ 2 տարբեր գործերում ընդգրկված տուժողների մարմնական վնասվածքների ծանրության աստիճանները ևս նույնն են, հետևաբար, նրանց առանձնացնելու սկզբունքը նույնպես Քոչարյանի փաստաբանների համար անհասկանալի է։

Ալումյանը հայտնեց, որ երեկ` սեպտեմբերի 8-ին, դատական նիստում իրենք այս հարցը բարձրացրել են, բայց, քանի որ դատարանն, իրենց համոզմամբ, ամբողջությամբ հանդես է գալիս մեղադրանքի կողմում, հարցին ընթացք չի տրվել։

«Այնպիսի հստակ տպավորություն կա, որ մեղադրող դատախազներն այս գործով քննարկվող հարցերի վերաբերյալ ունեն վետոյի իրավունք։ Եթե իրենք առարկում են որևէ առաջարկի կամ միջնորդության դեմ, ապա իրենց առարկությունը դատարանը դիտում է որպես վետո, և այլևս իրավունք չունի այլ որոշում կայացնելու»,– ասաց Ալումյանը։

Նրա դիտարկմամբ` դատարանն այս գործում հանդես է գալիս որպես մեղադրող կողմ, որը պատահաբար պատմուճան հագած հայտնվել է դատավորի աթոռին։

Սեպտեմբերի 7-ին տուժող կողմը ևս հանդես էր եկել հրապարակային հայտարարությամբ, որում ընթացող դատավարությունը որակել էր որպես «ֆարս»` հրաժարվելով այլևս մասնակցել դրան։

Մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունն այս ֆարսին. Մարտի 1-ի գործով տուժողներ

Հայկ Ալումյանն այսօր հայտարարեց, որ համաձայն է տուժողների այս որակման հետ, քանի որ, նրա դիտարկմամբ, դատարանն ընդհանրապես պատրաստ չէ «Մարտի 1»-ի գործով արդար դատավարություն իրականացնելու։

Ինչ վերաբերում է դատարան չներկայանալու` տուժողների որոշմանը, Հայկ Ալումյանը դա համարում է դատարանի նկատմամբ ճնշում կիրառելու փորձ։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը մասնակցում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատաքննությանը:

Նրա դեմ քրեական հետապնդումը սկսվել է 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Այդ ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին։ ՀՀ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորել են։ Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։

2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։

Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և իրենից ներկայացնում է ոչ այլ ինչ, քան քաղաքական հետապնդում։

2008–ի մարտի 1-ին Հայաստանում աշխարհաքաղաքական որևէ շահ գոյություն չուներ. Գրիգորյան 

թեմա:
«Մարտի 1»-ի գործը (264)

Ըստ թեմայի

Վճռաբեկում էլ քիչ չեն արմենդանիելյանները. Ալումյանը` Քոչարյանի դատավարության մասին
«Մարտի 1»-ի գործը կառուցված է միֆերի վրա. Հայկ Ալումյանը թվարկեց դրանք
ՍԴ-ի փոփոխություններն արվում են, որ թույլ չտան Քոչարյանի գործով որոշում կայացվի. Ալումյան
թեգերը:
Տուժածներ, Մարտի 1, Ռոբերտ Քոչարյան, Հայկ Ալումյան

Գլխավոր թեմաներ