00:04 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
«Մարտի 1»-ի գործը (263)
51 0 0

ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի բողոքը դատարանը պարտավոր է թողնել առանց քննության, այն հիմքով, որ Քրեական դատավարության ՀՀ օրենսգիրքը նման բան չի նախատեսում։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ Վճռաբեկ դատարանը մինչ օրս որևէ որոշում չի կայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նրա փաստաբանների ներկայացրած բողոքն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ։ Այս մասին այսօր Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում հայտնեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

«Ես հիշեցնեմ, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել ենք մենք, բողոքարկել է այն կողմը, որն այս գործով իրեն համարում է տուժող կողմ և բողոքարկել է գլխավոր դատախազը։ Այդ բողոքներից որևէ մեկի վերաբերյալ մինչ օրս որևէ որոշում կայացված չէ»,– ասաց Ալումյանը։

Քոչարյանի պաշտպանը միաժամանակ արձանագրեց, որ տուժող կողմն օրենքով խափանման միջոցի վերաբերյալ վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք չունի, և Վճռաբեկ դատարանն այս գործով մեկ անգամ արդեն մերժել է տուժողների բողոքը։

Ինչ վերաբերում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած բողոքին, Ալումյանը շեշտեց, որ Քրեական դատավարության օրենսգրքով` ՀՀ գլխավոր դատախազն առհասարակ նման իրավասություն չունի։

«Այլ բան է, որ դատական պրակտիկան մինչև վերջերս գնացել է այլ ուղղությամբ` նրանց բողոքները քննվել են, լուծում են ստացել, և ինչպես գիտեք` մեր Վճռաբեկ դատարանը դրանք գրեթե բոլոր դեպքերում բավարարել է։ Բայց դրանով դատական պրակտիկան գնացել է գոյություն ունեցող օրենքի տրամաբանության, ոգուն և տառին հակառակ»,– ասաց Ալումյանը` հավելելով, որ դատախազի բողոքը դատարանը պարտավոր է թողնել առանց քննության հենց այն հիմքով, որ օրենքը նման բան չի նախատեսում։

Հիշեցնենք՝ հուլիսի 18-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը` ՀՀ Երկրորդ նախագհին ազատ կարձակելով գրավի դիմաց։

«Մարտի 1»-ի գործով դատախազները չեն փոխվի. դատարանը մերժեց տուժողի միջնորդությունը

Նույն օրը ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ բողոքարկելու է որոշումը ՀՀ Վճռաբեկ դատարանում, քանի որ Քոչարյանի՝ ազատության մեջ լինելը ռիսկային է գնահատում։

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կշարունակվի դռնփակ

թեմա:
«Մարտի 1»-ի գործը (263)

Ըստ թեմայի

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազների միջնորդությունը
Ինչու են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոք ներկայացրել Վճռաբեկ դատարան
Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազը նոր պաշտոն է ստացել
թեգերը:
դատախազ, Դատարան, բողոք, Ռոբերտ Քոչարյան, Հայկ Ալումյան, Արթուր Դավթյան

Գլխավոր թեմաներ