05:10 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
93 0 0

ՀՔԾ–ն մեղադրանքն առաջադրել է առանձնապես խոշոր չափերով գույքը չհայտարարագրելու համար։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ առանձնապես խոշոր չափերով գույքը չհայտարարագրելու համար մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Հրանտ Դավթյանին և նրա որդուն՝ Արսեն Դավթյանին։

«Հետքը» դեռ ամիսներ առաջ հոդված էր հրապարակել` անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավորներ Հրանտ Դավթյանի, Հակոբ Հակոբյանի (Ճոյտ), ֆինանսների նախկին փոխնախարար, ՊԵԿ նախկին փոխնախագահ Արթուր Աֆրիկյանի և այլն պաշտոնյաների կողմից ձեռք բերված և վաճառված բնակարաններին:

Հրապարակման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրգործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ ԱԺ նախկին պատգամավորին և նրա որդուն մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով` գույքը չհայտարարագրելու համար։

«Ըստ մեղադրանքի` Հրանտ Դավթյանը 2018-2019 թթ. որպես ԱԺ պատգամավոր` 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված հայտարարագրում թաքցրել է Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող բնակարանների և հողամասերի մասին տվյալները»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Դավթյանի որդին, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամ, իր` 2018-ի հայտարարագրում չի ներառել իրեն պատկանող ավտոմեքենայի վաճառքի վերաբերյալ տվյալները:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հերթը հասավ Մհեր Սեդրակյանին. Էրեբունու նախկին թաղապետին մեղադրանք է առաջադրվել

Ըստ թեմայի

Ալավերդու դպրոցներից մեկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Տնօրենը կարդացել է աշխատակցի անձնական նամակները. ՊՈԱԿ-ի ժ/պ-ին մեղադրանք է առաջադրվել
ՀՖՖ ակադեմիայից 98 մլն դրամի յուրացում կատարելու դեպքով 2 անձի մեղադրանք է առաջադրվել
թեգերը:
Հրանտ Դավթյան, Պատգամավոր, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ)

Գլխավոր թեմաներ