ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն չարաշահումներ է հայտնաբերել Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն և Գավառ համայնքների պաշտոնատար անձանց կողմից։
Նշվում է, որ Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարը խախտումներ է թույլ տվել 19 552 գծամետր ընդհանուր երկարությամբ ջրագծի երկաթյա խողովակաշարն ամբողջությամբ պոլիէթիլենային խողովակներով փոխարինելու ընթացքում (2016-2017 թթ:
Մասնավորապես, Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարը, համաձայնության գալով «Մեդիսոն էյբլ» և «Քեյր Բլիդինգ Սերվիզիս» ՍՊ ընկերությունների ղեկավար անձանց հետ, թաքցրել է, որ 2015-ին ջրագծի երկաթյա խողովակաշարի 875 գծամետրը փոխվել է ՌԴ-ում բնակվող վերինգետաշենցիների միջոցներով։
ԵԱՏՀ–ում ՀՀ ներկայացուցչին կասկածում են չարաշահումների մեջ. Մյասնիկովիչի հանձնարարականը
Նա գյուղատնտեսության նախարարության հայտարարած ծրագրի շրջանակներում խարդախությամբ հափշտակել է 2325 գծամետր խողովակաշարի փոխարինման աշխատանքների դիմաց պետության և համայնքային բյուջեներից նշված ընկերություններին հատկացված 56 մլն դրամը։ Իսկ ահա պաշտոնական փասատաթղթերում ներկայացրել է` իբրև թե այդ աշխատանքները կատարվել են վերոհիշյալ ծրագրի շրջանակներում։
Բացի այդ, ԱԱԾ-ում նախապատրաստված այլ նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ Գավառ քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենը 2006-2020 թթ. 8 անձանց հրամանագրել է դպրոցի տարբեր հաստիքներում։
Հիշյալ աշխատակիցները չեն հաճախել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, իսկ տնօրենը հափշտակել է վերջիններիս անվամբ պետական բյուջեի միջոցներից տարիների ընթացքում դուրս գրված շուրջ 37 մլն դրամը։
Նա 2008-2019 թթ. ընթացքում չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, դպրոցում սովորող 11 անձանց կողմից տևական ժամանակով ՀՀ-ից բացակայելու և դպրոց չհաճախելու պայմաններում չի կատարել իր գործառութային պարտականությունները և սահմանված կարգով չի հեռացրել դպրոցից:
Ազգային արխիվի տնօրենն ազատվել է պաշտոնից. չարաշահումներ են հայտնաբերվել
Ավելին՝ ուսուցչական անձնակազմին հրահանգել է անտեսել նրանց բացակայությունները, դասամատյաններում կեղծ գրառումներ կատարել և վերջիններիս տրամադրել է հիմնական կամ միջնակարգ կրթության մասին ավարտական կեղծ վկայականներ։