03:32 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
47 0 0

Հայաստանն ու Լեհաստանը պայմանավորվել են համագործակցության դինամիկան վերականգնելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի սկզբից հնարավոր է դարձել վերսկսել հայ-լեհական երկկողմ ռազմական համագործակցության 2020թ․պլանով նախատեսված միջոցառումները։ Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որն այսօր ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և ռազմական կցորդ, գնդապետ Վոյչեխ Վիշնևսկուն:

Министр обороны Армении Давид Тоноян принял Чрезвычайного и Полномочного Посла Республики Польша в РА Павла Шеплака (9 сентября 2020). Еревaн
Դավիթ Տոնոյանը ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և ռազմական կցորդ, գնդապետ Վոյչեխ Վիշնևսկուն

Տոնոյանը, կարևորելով պաշտպանության բնագավառում հայ-լեհական համագործակցությունը, գոհունակությամբ արձանագրել է, որ, չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին, երկու երկների միջև ռազմական համագործակցությունը վերսկսվել է։

Դեսպան Չեպլակն իր հերթին հայտնել է համագործակցության զարգացման ուղղությամբ լեհական կողմի պատրաստակամությունը։ Կողմերը պայմանավորվել են համագործակցության դինամիկան վերականգնելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ դեռ 2014-ի հոկտեմբերին Հայաստանում բացվեց հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը` «Լյուբավա-Արմենիան»։ Հայտնի է, որ ընկերությունը զբաղվում է ինչպես արտադրական օբյեկտների արդիականացմամբ և նորոգմամբ, այնպես էլ բազմաֆունկցիոնալ քողարկման արդի տեխնոլոգիաների արտադրությամբ (կեղծ թիրախներ, տեխնիկական և այլ վրաններ, սաղավարտներ, զրահաբաճկոններ):

թեգերը:
Դավիթ Տոնոյան, Լեհաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ