04:28 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1501)
137 0 0

ՀՀ վարչապետն առաջիկայում դպրոցների բացումը համարում է կորոնավիրուսային առկա դրական դինամիկան խախտելու վտանգ։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակն ու դրա կանխարգելման համար կիրառվող սահմանափակումները։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Վերջին 20 օրում Հայաստանում օրական գրանցվել են կորոնավիրուսի 200–ից պակաս նոր դեպքեր։ Այսօր ՀՀ կառավարության նիստում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա ընդհանուր առմամբ բարելավում է։ Բայց բարելավման մեկ այլ ցուցանիշ ունենք. նախ` ակտիվ դեպքերը նվազել են։ Այս պահի դրությամբ 3000-ից պակաս ակտիվ դեպք ունենք, այսինքն` դրական ախտորոշված ու բուժման մեջ գտնվող քաղաքացիների թիվը»,– ասաց Փաշինյանը։

Ամեն օր կատարվող թեստերի թիվը, վարչապետի խոսքով, նույնպես բարձր է, իսկ դրանցից դրական են ախտորոշվում 5-6 % –ը։

Այդուհանդերձ, դպրոցների բացումն առաջիկայում ՀՀ վարչապետը համարում է առկա դրական դինակիան խախտելու վտանգ։ Այն կանխելու համար, Փաշինյանի խոսքով, կառավարությունն ընդունել է անվտանգության խստացված միջոցառումներ։

«Այդ թվում` դպրոցներում դիմակներ դնելու որոշումը, որը միանշանակ չի ընդունվել հանրության կողմից»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ դա արվում է բացառապես հանրության առողջության պահպանման մտահոգությունից ելնելով։

Վարչապետը խոստացավ, որ եթե կորոնավիրուսի տարածման դրական միտումն առաջիկայում էլ շարունակվի, սահմանափակումները քայլ առ քայլ կվերացվեն։

«Ու մենք ամեն ինչ կանենք, որ մեր երեխաները օր առաջ լիաթոք շնչեն»,– ասաց նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45326 դեպք, որոնցից 41233-ն առողջացած, 906-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2908 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 227809 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3250 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 174 նոր դեպք: Ունենք 210 առողջացած:

Դպրոցականները պետության հաշվին կապահովվեն բժշկական դիմակներով ու ախտահանիչներով

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1501)

Ըստ թեմայի

Դպրոցում դիմակ դնելը պարտադի՞ր է․ պարզաբանում է ԿԳՄՍ փոխնախարարը
Նախարարությունը դպրոցներում ուսումը կազմակերպելու երեք սցենար է մշակել. մանրամասներ
Որոշ աշակերտներ դպրոց կհաճախեն 3 օր. ծնողները մտահոգ են` ամեն ինչ թողնում են իրենց վրա
թեգերը:
կորոնավիրուս, երեխա, Վարչապետ, դիմակ, դպրոց

Գլխավոր թեմաներ