01:13 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
47 0 0

2020թ–ի հուլիսին, ըստ Փաշինյանի, ՀՀ–ում առկա է եղել 613 062 վճարվող աշխատատեղ, որը 1.1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. 2020թ.–ի օգոստոսին 2019թ–ի օգոստոսի համեմատ Հայաստանում ՀԴՄ շրջանառությունը նվազել է 2.5 տոկոսով։ Այս ցուցանիշն այսօր ՀՀ կառավարության նիստում հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ այն կարող է ներկայացնել կորոնավիրուսի հետևանքով երկրում սոցիալ–տնտեսական իրավիճակի փոփոխության աստիճանը։

«ՀԴՄ կտրոններով առևտրի շրջանառոթյան ցուցանիշը կոկրետ անձանց կողմից կոնկրետ արված ծախս է, որը վերլուծությամբ չի ստացվում, այլ կոնկրետ թիվ է,– ասաց Փաշինյանը, – Այսինքն` առևտուրը բոլոր տեղերում` խանութներում, ռեստորաններում, առևտրի բոլոր օբյեկտներում նվազել է 2.5 տոկոսով»։

Վարչապետը չհերքեց` սոցիալական խնդիրներ կան, բայց և հավելեց` դրանք եղել են նաև 2019թ–ին։

«Մենք սոցիալական կոլապս ու սոցիալական ճգնաժամ չունենք` միանշանակ»,– ասաց նա։

Վարչապետը նշեց, որ մի կողմից այսօր Հայաստանում մեծ թվով ՀՀ քաղաքացիներ կան, որոնք անցյալ տարի օգոստոսին Հայաստանում չեն եղել` արտագնա աշխատողները։ Մյուս կողմից` այս տարի Հայաստան չեն եկել անցած տարի մեծ թիվ կազմած զբոսաշրջիկները, որոնք շատ ավելի էին ծախսում, քան տեղացիները։

Ու թեև վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում սոցիալական ճգնաժամ չկա, բայց և չհերքեց, որ փետրվարից հետո սոցիալական ակտիվության ցուցանիշը նվազել է, տնտեսական աճ էլ չի արձանագրվել։

Ճգնաժամ, քաղաքական ակտիվություն, բողոքի ակցիաներ. ինչպիսի աշուն է կանխատեսում քաղաքագետը

Տնտեսությունը պահելու համար կառավարությունն այս ընթացքում, վարչապետի խոսքով, ամենատարբեր միջոցներով, աջակցության ծրագրերով ներարկվել է 163 մլն դրամ։

Իրականացված ծրագրերից Փաշինյանն առանձնացրեց աշխատատեղերի պահպանմանն ուղղված ծրագրերը։ Դրանց շնորհիվ, ըստ նրա, 2020թ.–ի հուլիսին ՀՀ–ում առկա է եղել 613 062 վճարվող աշխատատեղ, որը 1.1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։

Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ օգոստոսին ներքին զբոսաշրջության շնորհիվ այս ցուցանիշն ավելին կլինի։

Սեպտեմբերին Հայաստանը կկարողանա արձանագրել ճգնաժամի ավարտը. Փաշինյանն ասել է` ինչպես

Ըստ թեմայի

Բիզնեսին ճգնաժամից փրկելու նոր տարբերակ. ի՞նչ է առաջարկում ՀՀ կառավարությունը
Խաչատրյան. «Կառավարության ծրագրերը մեղմել են ճգնաժամի ազդեցությունը»
«Ճգնաժամի շոկային հետևանքները հաղթահարելու համար անհրաժեշտ կլինի 2 տարի». Խաչատրյան
թեգերը:
տնտեսություն, կորոնավիրուս, ՀՀ կառավարություն, կառավարություն, Ճգնաժամ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ