18:18 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
52 0 0

Փաշինյանը հույս հայտնեց, որ նվիրաբերվող ավտոմեքենաների կարիքն Արցախում շատ չի զգացվի ու դրանք կկիրառվեն միայն ծննդօգնությունների համար։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի առողջապահության նախարարությունը 10 Ֆորդ տրանզիտ մակնիշի ավտոմեքենաներ կնվիրի Արցախի Հանրապետությանը՝ շտապօգնության ծառայությունում օգտագործելու համար։ ՀՀ առողջապահության նախարարության առաջարկն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

«Նվիրաբերվող ավտոմեքենաներից 3-ը շտապ բժշկական օգնության ռեանիմոբիլներ են՝ հագեցված 9 անուն շտապ բժշկական օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ սարքավորումներով և առաջին օգնության պայուսակով, որն իր հերթին հագեցված է պացիենտին առաջին օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ պարագաներով։

Մյուս 7 ավտոմեքենան գծային ավտոմեքենաներ են, նույնպես հագեցած 6 անուն անհրաժեշտ բժշկական սարքերով և առաջին օգնության պայուսակով»,– որոշման նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց առողջապահության նախարարի տեղական Անահիտ Ավանեսյանը։

Արդեն կարելի՞ է տեսակցել զինվորներին. ՊՆ–ն հաղորդագրություն է տարածել

Նա նշեց նաև, որ ավտոմեքենաներն ունեն բարձր անցանելիություն ու հարմար են արցախյան ռելիեֆին։ Ավտոմեքենաների ընդհանուր արժեքը 300 մլն դրամ է։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումն ընդունելուց առաջ հույս հայտնեց, որ նվիրաբերվող ավտոմեքենաների կարիքն Արցախում շատ չի զգացվի ու դրանք կկիրառվեն միայն ծննդօգնությունների համար։

Ստեփանակերտի շենքերի տանիքները գույներ կստանան. տեսանյութ

Ըստ թեմայի

Արցախի կառավարությունը 25 մլն դրամ է հատկացրել Լիբանանի հայկական համայնքին
Արցախի զարգացմանն ուղղված ծրագրերը Բաքվի սրտով չեն․ ի՞նչ նպատակ է հետապնդում հակառակորդը
Ապրիլյան պատերազմում զոհված Արմենակ Ուրֆանյանին Արցախի հերոսի կոչում կշնորհվի
Արցախի բարեփոխումները չեն վրիպում նաև միջազգային հանրության ուշադրությունից. Միրզոյան
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Նիկոլ Փաշինյան, կառավարություն, ավտոմեքենա, շտապօգնություն, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ