12:17 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.40
  • GBP628.46
  • EUR571.59
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
102 0 0

Նոր օրենքով` ամուսնացող զույգերն այլևս ստիպված չեն լինի երկար սպասել զագսի գրանցմանը։ Իսկ անունը փոխելու համար զագսում քաղաքացուց հիմնավորում չեն պահանջի։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում տարեկան 15 000 ամուսնություն է գրանցվում։ Այսօր ՀՀ կառավարության նիստում տեղեկությունը հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Ռւստամ Բադասյանը` նշելով, որ կառավարությունը որոշել է պարզեցնել ամուսնությունների գրանցման ընթացակարգերն ու ամուսնացողներին ազատել ամուսնության գրանցման համար գանձվող 1000 դրամ տուրքից։

«Այդ ծառայությունն այսուհետ Հայաստանում կգրանցվի անվճար»,– ասաց Բադասյանը` ներկայացնելով Քաղաքացիական ակտերի գրանցման մասին օրենքում նախարարության առաջարկած փոփոխությունները։

Նոր օրենքով` ամուսնացող զույգերն այլևս ստիպված չեն լինի երկար սպասել զագսի գրանցմանը։ Այսօր գործող 1 ամսվա փոխարեն նրանք կկարողանան գրանցվել դիմումը ներկայացնելուց հետո 10 օրվանից մինչև 6 ամսվա ընթացքում` իրենց նախընտրած օրը։

Ներկայացված նախագծով կրճատվում են նաև քաղաքացիների անվանափոխության ժամկետները։ Իրենց անունը փոխել ցանկացող քաղաքացիները ներկայիս 5 ամսվա փոխարեն կկարողանան դա անել 15 օրում։ Իսկ անվանափոխության համար հարգելի հիմքերն ընդհանրապես հանվել են։ Այժմ անունը կարելի է փոխել առանց հիմնավորման։

Փաստաթղթերում տառասխալների ուղղման համար ներկա օրենքով նախատեսված 4 ամիս ժամկետը փոխարինվել է 15 աշխատանքային օրով։

«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման», «Ընտանեկան օրենսգրքում» ու «Պետական տուրքի մասին» օրենքներում նախատեսված փոփոխություններով ու լրացումներով` կառավարությունն առաջարկում է վերացնել նաև միայնակ մայրության մասին տեղեկանքի դիմաց գանձվող տուրքը։

Իսկ, օրինակ, հայրության ճանաչման տուրքը նույնիսկ ավելացվել է։

ԱԺ պատգամավոր. «Եզդի աղջիկները չպետք է ուսումն ընդհատեն ամուսնության պատճառով»

Ռուստամ Բադասյանը պարզաբանեց, որ նման մոտեցման համար հիմք է հանդիսացել այն, որ տվյալ դեպքում փաստաթղթավորման անհրաժեշտությունն առաջացել է քաղաքացու մեղքով, հետևաբար, վճարողն էլ պետք է լինի քաղաքացին։

Արդարադատության նախարարությունը փոփոխություններ ու պարզեցումներ է առաջարկել նաև իրավաբանական անձանց պետական գրանցման ընթացակարգերում։ Այստեղ ևս ժամկետների կրճատումներ ու տուրքերի չափերի նվազեցում է նախատեսվում։

Բացի այդ, որոշ ծառայություններ հնարավոր կլինի իրականացնել առանց Հայաստան գալու, արտերկրում գործող ՀՀ հյուպատոսական ծառայությունների միջոցով։

Նշենք, որ ծառայությունների ու դիմումների ընդունման համար նոր օրենքներով նախատեսվում են էլեկտրոնային ընթացակարգեր։

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում միաձայն ընդունեց ներկայացված նախագծերի փաթեթն ու այն ուղարկեց ԱԺ`ընդունման։

«Ես չմոռցերիմ հայերեն, կխոսամ». Սասունի հայերն ու նրանց ամուսնության չգրված օրենքները

Ըստ թեմայի

Հարսանի՞ք, թե՞ բաժանում. ինչպես է համավարակը ազդել ամուսնությունների վրա
Իսկ դու ինձ «զագս» տարար. ապագա քաղաքապետ «Կարգին Հայկոն» կփորձի նոր դերը
Երկու քույր, մեկ սկեսուր. հայկական հարսանիքը կմտնի ռուսական «զագս»–ի պատմության մեջ
թեգերը:
անուն, Հայաստան, ամուսնալուծություն, ամուսնություն

Գլխավոր թեմաներ