23:12 23 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.42
  • GBP618.13
  • EUR568.62
  • RUB6.36
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1487)
159 0 0

Կառավարության նիստում հայտարարվել է, որ ԵԱՏՄ երկրները պատրաստ են քննարկման։ Առաջիկայում սահմանվելու են ընդհանուր կանոններ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի վերականգնել միության երկրների միջև օդային ու ցամաքային կապը։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի- Sputnik. ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ում գրառում է արել, որում պարզաբանել է ՀՀ կառավարության նիստում հնչած այն հայտարրությունը, թե Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում բարձրացրել է միության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների և պայմանների սահմանման հարցը։

«ԵԱՏՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկել այն՝ հաշվի առնելով համաճարակային ընդհանուր իրավիճակը: Քննարկվելու են նաև թեստավորում կազմակերպելու և քաղաքացիների կարանտինային ռեժիմ անցնելու հետ կապված հարցերը»,- գրել է Գևորգյանը։

Նրա տեղեկացմամբ՝ բոլոր հարցերի քննարկման և հստակեցման արդյունքում էլ կսահմանվի ԵԱՏՄ բոլոր պետությունների համար գործող միասնական կանոն:

Գևորգյանը նաև շեշտել է, որ ՀՀ կառավարությունն օդային և ցամաքային սահմանը հատողների համար երբևէ սահմանափակումներ չի կիրառել: Դրանք կիրառել և հիմա էլ դեռ շարունակում են կիրառել ընդունող երկրները՝ հաշվի առնելով համաճարակային իրավիճակը:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով Հայաստանից մեկնել ցանկացողների դժգոհություններին, հայտնել էր, որ մի քանի օրից` սեպտեմբերի կեսերին, Հայաստանի հետ կանոնավոր չվերթերը հնարավոր է վերականգնվել։

Վարչապետը հայտնեց, որ ԵԱՏՄ երկրները պատրաստ են քննարկման, ռաջիկայում սահմանվելու են ընդհանուր կանոններ, որոնք սիմետրիկ կգործեն ԵԱՏՄ բոլոր երկրներում։

Ո՛չ թեստի պատասխան են ուզում, ո՛չ մեկուսացնում. Ուկրաինան Հայաստանի համար բացել է սահմանը

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1487)

Ըստ թեմայի

Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակը վատացել է․ բնակչությանն sms–ներ են ուղարկել
199 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 45 152
174 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 45 326
թեգերը:
ՀՀ կառավարություն, կառավարություն, կորոնավիրուս, Մանե Գևորգյան (ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ), Սահման, Հայաստան

Գլխավոր թեմաներ