07:57 23 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.29
  • GBP620.78
  • EUR569.58
  • RUB6.39
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
61 0 0

6 տարի շարունակ գազալցակայան ապօրինի է աշխատել ու վտանգել մարդկանց կյանքն ու առողջությունը:

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է, որ «Դրայվ-2014» ՍՊ ընկերության տնօրեն Դ.Թ.-ն, նախնական համաձայնության գալով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Ա. Պ.-ի և փորձագիտական խմբի փորձագետ Ռ.Ղ.-ի, ինչպես նաև ՀՀ ԱԱՊ

«Արմէքսպերտիզա» ՍՊԸ–ի պաշտոնատար անձի հետ, խախտելով ՀՀ կառավարության «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու» մասին որոշման պահանջները, չունենալով ավտոգազալցաճնշակայան կառուցելու շինարարական թույլտվություն՝ Չարենցավան քաղաքի Եսայան 8 և 10 հասցեներում իր սեփական հողատարածքներում գազալցակայաններ է կառուցել:

2014թ.–ից մինչև 2020 թվականի օգոստոսն այս գազալցակայանները զբաղվել են սեղմված բնական գազի վաճառքով` չունենալով սեփական ճնշակ, և սեղմված գազը ստացել է ավտոգազալցման ճնշակների արտադրությամբ զբաղվող իր հարևանությամբ գործող «Եղիցի լույս» ՍՊ Ը–ի տարածքում գտնվող արտադրական փորձարկում անցնող ճնշակներից:

2014-2019 թվականների ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՀՀ ԱԱՊ «Արմէքսպերտիզա» ՍՊ ընկերության պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, պաշտոնեական կեղծիքներ կատարելով, կազմել, հաստատել և շրջանառության մեջ են դրել արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության վկայագրի փորձաքննությունների դրական եզրակացություններ՝ արդյունքում իրական վտանգ ստեղծելով ինչպես ավտոգազալցակայանի ծառայությունից օգտվող, այնպես էլ հարևանությամբ բնակվող անձանց կյանքին ու առողջությանը։

Ապօրինի ծառահատումներ, կաշառքի դեպքեր. ԱԱԾ–ի նոր բացահայտումը Տավուշում

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ պաշտոնատար անձանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ապօրինի գույքը բռնագանձողներին պետությունն օրինական կարգով միլիոններ տվեց

Ըստ թեմայի

Փարաքարի և «Դիլիջան ազգային պարկի» պաշտոնատար անձինք խոշոր գումարներ են հափշտակել. ԱԱԾ
127 տոննա ձկան ապօրինի արդյունահանում. ԱԱԾ–ն տարիներով մշակված հանցավոր սխեմա է բացահայտել
ԱԱԾ-ն ՊՆ պաշտոնյաների գործունեության մասով նոր բացահայտում է արել. «Ժողովուրդ»
Եվս մեկ «օրենքով գողի» է մեղադրանք առաջադրվել. ԱԱԾ–ն մանրամասներ է հայտնում
թեգերը:
գազալցակայան, Չարենցավան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան

Գլխավոր թեմաներ