00:02 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
130 0 0

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել` հերքելով Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԶՈՒ սպաներ Վազգեն Վարդանյանի և Արմեն Ջամալյանի նկատմամբ Ինտերպոլի ուղիներով որևէ հետախուզում չի իրականացվում։ Ոստիկանությունը նման կերպ արձագանքել է Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությանը, որտեղ նշված էր, որ 2 հայ սպայի նկատմամբ պատրաստվում են միջազգային հետախուզում հայտարարել:

«ՀՀ-ում Ինտերպոլի Ազգային բյուրոյի կողմից մշտապես իրականացվում են դիտարկումներ՝ Ադրբեջանի իրավասու մարմինների նման նախաձեռնություններին ժամանակին և համարժեք արձագանքելու ուղղությամբ»,–ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ նման խնդիրներ ծագելու դեպքում ՀՀ-ում Ինտերպոլի կողմից անմիջապես տրվում է համարժեք արձագանք և Ինտերպոլի Գլխավոր քարտաղարությանը ներկայացվում են հիմնավորումներ ու փաստարկներ։

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին` հայ սպաների կատմամբ հետախուզում հայտարարելու որոշում է կայացվել՝ հիմնվելով նախորդ ամիս գերեվարված հայ սպա Գուրգեն Ալավերդյանից ստացած տեղեկությունների վրա: Ալավերդյանը, ըստ ադրբեջանական կողմի, իբրև թե հայտարարել էր, որ իր 2 ծառայակիցները՝ Վազգեն Վարդանյանը և Արմեն Ջամալյանը, հրահանգել են դիվերսիա իրականացնել։

Ադրբեջանցի զինվորականների պահվածքը Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտում է․ ՄԻՊ

Ավելի վաղ ՀՀ ՊՆ–ն հայտնել էր` օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու գնացած սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել ու մոլորվել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, թե Ադրբեջանի ԶՈւ–ն գերի է վերցրել «դիվերսանտի»։

Դրանից հետո ադրբեջանական կողմը տեսագրություն տարածեց, որտեղ Գուրգեն Ալավերդյանը մի տեքստ էր կարդում` իբր ուզում է մնալ Ադրբեջանում։

Դատապարտում ենք. ԱԳՆ–ն Ադրբեջանում հայտնված հայ սպայի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Ըստ թեմայի

Մեր զինծառայողը սպա է և գտնվում է Ժնևյան 3-րդ կոնվենցիայի պաշտպանության ներքո. Ալավերդյան
Կարևորը` նա առողջ ու անվտանգ լինի. Դավիթ Տոնոյանը խոսել է Ադրբեջանում հայտնված սպայի մասին
Գաբրիել Բալայանը խոսեց Ադրբեջանում հայտնված սպայի մասին. որն է հայկական կողմի հույսը
թեգերը:
Ինտերպոլ, Ադրբեջան, հետախուզվող, Սպա, հայ

Գլխավոր թեմաներ