22:55 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1512)
84 0 0

Վերոհիշյալ հիմնարկներում կարգադրվել է կանոնակարգել գործընթացը, ինչից հետո միայն շարունակվել է նմուշառումը։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինն այսօր անակնկալ ուժեղացված ստուգայցերով դիտարկել է մանկավարժներին թեստավորող բուժհաստատությունները։ Տեղեկությունը հայտնում են տեսչական մարմնի մամուլի ծառայությունից։

Հայտնել էինք, որ ուսումնական տարվան ընդառաջ ավելի քան 30 000 ուսուցիչ կթեստավորվի։

«Տեսչական մարմնի մասնագիտական 4 խմբերը վաղ առավոտից ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքում գործող ավելի քան 2 տասնյակ բուժհաստատություն, այդ թվում՝ պոլիկլինիկաներ։ Կուտակումներ են արձանագրվել են մի շարք բժշկական հիմնարկներում, մասնավորապես, «Արմենիա» ԲԿ–ի պոլիկլինիկայում և երկրորդ բուժմիավորումում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Վերոհիշյալ հիմնարկներում կարգադրվել է կանոնակարգել գործընթացը, ինչից հետո միայն շարունակվել է նմուշառումը։ Բացի կուտակումների առկայությունից, տեսչական մարմինը դիտարկել է նաև նմուշառման ընդհանուր գործընթացը։

Ամեն ինչ կանենք, որ մեր երեխաները լիաթոք շնչեն. վարչապետը` դպրոցներում դիմակ դնելու մասին

Տեսչական մարմինը հորդորում է թեստավորումն իրականացնել նախապես հերթագրման և հերթերի կառավարման միջոցով, որպեսզի ծանրաբեռնված այս աշխատանքը սահուն և առանց խնդիրների անցկացվի։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել էին` գրություն են ուղարկել Երևանի քաղաքապետարան և մարզպետարաններ, որպեսզի իրենց ենթակայության ներքո գտնվող դպրոցների անձնակազմի թեստավորման հարցը կազմակերպվի։

Թեստավորման ենթակա ուսուցիչները մոտակա պոլիկլինկայում կամ ամբուլատորիայում կարող են հանձնել կորանավիրուսի թեստ։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1512)

Ըստ թեմայի

Հարցականներով լի ուղեցույց դպրոցների համար. այն խանգարելո՞ւ է, թե՞ օգնելու
Դպրոցականները պետության հաշվին կապահովվեն բժշկական դիմակներով ու ախտահանիչներով
«Որ բացում ենք, էլ չենք փակում. դպրոցներն ու դպրոցականները փորձադաշտ չեն». Փաշինյան
թեգերը:
կորոնավիրուս, դպրոց, թեստ, Ուսուցիչ

Գլխավոր թեմաներ