10:30 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.40
  • GBP628.46
  • EUR571.59
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
69 0 0

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի խոսքով` անհրաժեշտ և բավարար ջանքեր գործադրելու դեպքում Արսեն Ջուլֆալակյանի և Արայիկ Հարությունյանի միջև ծագած տարաձայնությունն այլ լուծում կունենար։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Այսօր «Իմ քայլը» խմբակցության հրավիրած նիստում եղել է ընդհանուր քննարկում Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու վերաբերյալ։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը։

«Ես անընդունելի եմ համարում պարոն Ջուֆալակյանի քայլը. ես այդպես չէի վարվի։ Կարծում եմ, որ անհրաժեշտ և բավարար ջանքեր գործադրելու դեպքում այս հարցն այլ լուծում կունենար»,–ասաց Ուլիխանյանը։

Նրա խոսքով`մինչ Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելը, նրա և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի միջև ծագած տարաձայնությունների շուրջ խմբակցության մակարդակով քննարկում չի եղել։

«Եթե առկա է այնպիսի լուրջ խնդիր, որը կարող է հանգցնել ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելուն, ապա այդ խնդիրն անպայման պետք է քննարկված լիներ խմբակցությունում և արձանագրենք, որ այդպիսի խնդրի մասին մենք չենք իմացել։ Ես չէի ուզում իմ ընկերոջ գրածը կասկածի տակ դնել։ Ես դեռ անհրաժեշտ չափով տեղեկացված չեմ իրական պատճառների մասին։ Ես ցավում եմ, որ նա հեռացել է և չեմ համարում դա լավ երևույթ»,–ասաց պատգամավորը։

Միայն նախարարն է պատճառը, թե այլ գործոններ էլ կան. Աղազարյանը՝ Ջուլֆալակյանի որոշման մասին

Լրագրողների այն հարցերին, թե արդյո՞ք խմբակցության ներսում քննարկվել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գործունեությունը և միգուցե հնարավոր հրաժարականը, պատգամավորն ասաց, որ այս պահի դրությամբ Արայիկ Հարությունյանը վայելում է ՀՀ վարչապետի և «Իմ քայլի» աջակցությունը։

«Նշում եք, որ ժողովրդի մի մասի համար Արայիկ Հարությունյանի գործունեությունը ընդունելի չէ։Ենթադրում եմ, որ ժողովրդի որոշ մասի համար էլ ընդունելի է։ Այս պահի դրությամբ մենք նախարարի հետ կապված դժգոհությունը բավարար չենք գնահատում, որ պաշտոնանկության հարց քննարկենք»։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ին Արսեն Ջուլֆալակյանը Facebook-ի իր էջում հայտնել էր, որ դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին` պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ։

Նրա խոսքով՝ իր հրաժարականի պատճառը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններն են նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ:

Ջուլֆալակյանը դեռ ժամանակ ունի մտափոխվելու. Միրզոյանը հայտարարություն է արել

Ըստ թեմայի

Կարիերայի բիծն ու մարզահագուստի գույնը. ինչու Կարեն Մնացականյանն օլիմպիական մեդալ չնվաճեց
Մշտական սկանդալների կենտրոնում. նախարարի հեռացումը կլուծի՞ «խառը» նախարարության խնդիրները
Ո՞ւմ հետ տարաձայնություններ ունի Ջուլֆալակյանը. «Իմ քայլի» պատգամավորը բացում է փակագծերը
թեգերը:
Տիգրան Ուլիխանյան, Պատգամավոր, Արսեն Ջուլֆալակյան

Գլխավոր թեմաներ