ԵՐԵՎԱՆ, 12 Սեպտեմբեր — Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն`օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-13-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի:
© Photo : official site of the MES of RAԵղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում
© Photo : official site of the MES of RA
Երևան քաղաքում նույնպես, ըստ օդերևութաբանների կանխատեսումների, սեպտեմբերի 12-16-ը կլինի առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին մայրաքաղաքում կհասնի +35–ի, երեկոյան ժամերին փոքր–ինչ կնվազի` հասնելով 29–31 աստիճանի։