11:37 22 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
268 0 0

Նախարար Դավիթ Տոնոյանը շտապեց ավելացնել, որ ինքն այստեղ է լինելու, իրենք դեռ կխոսեն Նարեկի կնոջ հետ:

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում Սպարապետի օրվան նվիրված տոնակատարությունից հետո հարգանքի տուրք մատուցեց նաև Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհվածների  հիշատակին: Հուշարձանի մոտ վարչապետին մոտեցավ հուլիսից ադրբեջանական գերության մեջ գտնվող 30-ամյա Նարեկ Սարդարյանի կինը: Նա ասաց, որ Նարեկի մասին ոչ մի տեղեկություն չունեն, ցանկանում է իմանալ՝ միգուցե վարչապետը որևէ բան գիտի, կարող է ասել, թե ինչպես է Նարեկը:

«Պապան ե՞րբ կգա». Ադրբեջանում հայտնված սպայի ընտանիքում չգիտեն` ինչ պատասխանեն երեխաներին

«Դժբախտաբար, ոչ թե բարեկամի մոտ է ընկել, այլ հակառակորդի»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ պետք է հասկանալ, թե ինչ կարող են անել: Վարչապետի կողքին էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նա շտապեց ավելացնել, որ այստեղ է, և իրենք կխոսեն:

Հիշեցնենք՝ Ներքին Խնձորեսկի բնակիչ, 30-ամյա Նարեկ Սարդարյանը հուլիսի 8-ին ֆերմայից դուրս է եկել, գնացել արոտավայր և չի վերադարձել։

Ներքին Խնձորեսկի ղեկավար Երվանդ Մալունցը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ տեղանքը նորություն չէ Նարեկի համար։

Ձորում 4 տեղ կա արոտի համար, որոնցից մեկն էլ ուղևորվել է նա։ Մյուսներում նրա հորեղբոր տղաներն են եղել։ Ճանապարհին գյուղացիները տեսել են Նարեկին, ասել է` գնում եմ կովերի հետևից։

Համայնքի ղեկավարը հայտնել էր նաև, որ Նարեկ Սարդարյանը հոգեկան առողջության որևէ խնդիր չուներ։

Հուլիսի 15-ին Ադրբեջանը տեսանյութ հրապարակեց, որտեղ Նարեկ Սարդարյանն իբր խնդրում է Ադրբեջանի քաղաքացիություն տալ իրեն կամ ուղարկել երրորդ երկիր։

Ըստ թեմայի

Կարմիր խաչը դեռ չի այցելել մոլորված և Ադրբեջանում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանին
ՀՀ ՊՆ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված Գուրգեն Ալավերդյանի ընտանիքին
Հայ սպաների նկատմամբ Ադրբեջանի պահանջով Ինտերպոլով հետախուզում չի արվում. ոստիկանություն
թեգերը:
Կին, Նիկոլ Փաշինյան, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, գերի, Խնձորեսկ

Գլխավոր թեմաներ