11:21 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
385 0 0

Հայտնի մարզիկը շեշտում է՝ պաշտոն երբեք էլ չի ուզել, հիմա էլ չի ուզում, այդ թվում՝ փոխնախարար դառնալու երազանք չի ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik․ Հունահռոմեական ոճի տիտղոսակիր ըմբիշ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը Facebook-ի էջում մեկնաբանել է իր՝ Գյումրու քաղաքապետ դառնալու ցանկության վերաբերյալ ասեկոսեները։

«Երրորդ օրն է՝ համբերատար ու հետաքրքրութամբ հետևում եմ պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ տարբեր գրառումների, վերլուծությունների, քննարկումների, գնահատականների: Իհարկե, երբեմն հանդիպում են թեկուզ և իրականությանը չհամապատասխանող, սակայն բավական հասուն, հավասարակշռված դիտարկումներ։ Ցավոք, դրանց թիվը շատ սահմանափակ է»,- գրում է Ջուլֆալակյանն ու հավելում, որ փոխարենը «կենցաղային մակարդակի քննարկումների պակաս չկա»։

Նրա խոսքով` շատերն են փորձում պատգամավորական մանդատը վայր դնելու իր հիմնավորմանը նոր, ինտրիգային պատճառներ ավելացնել, այդ թվում՝ «դավադրությունների տեսության, պաշտոնամոլության» մասին։

Հայտնի մարզիկը շեշտում է՝ պաշտոն երբեք էլ չի ուզել, հիմա էլ չի ուզում։ Միշտ նվիրումով իր գործն է արել, քանի որ հավատացել է սպորտի ու կրթության ոլորտում իրական բարեփոխումների հնարավորությանը։ Հերքում է նաև, թե «փոխնախարար դառնալու մասին երազանք» ուներ։

«Եթե տեղյակ լինեք միջազգային կազմակերպություններից ունեցածս առաջարկների մասին, կհասկանք` ինչի մասին եմ խոսում․․․ Ամենից թարմ տարբերակը՝ «Գյումրու քաղաքապետի թեկնածու...»։ Մոտավոր հասկանում եմ, թե ում է ձեռնտու սլաքներն իմ վրա թեքելն այս հարցում: Ասեմ, ինձ՝ որպես թեկնածու, մի՛ ստեղծեք ձեզ համար, հետաքրքրվեք իրական թեկնածուներով»,- գրում է Ջուլֆալակյանը։

Ջուլֆալակյանը դեռ ժամանակ ունի մտափոխվելու. Միրզոյանը հայտարարություն է արել

Նա շեշտում է, որ միշտ հպարտացել է իր մասնագիտությամբ ու նվաճումներով, բայց միայն դրանք չեն եղել իր համար օրենսդիրում հայտնվելու պատճառները։ Խորհուրդ է տվալիս մի քիչ լարել միտքն ու կարդալ իր կենսագրությունը։

Ջուլֆալակյանն ընդգծում է՝ պայքարը միշտ չէ, որ պետք է տեսախցիկների առջև կամ միայն հանրային հարթակներում իրականացնել։ Վստահ է՝ կարևորը պայքարի արդյունքն է և ոչ թե դրա իրականացման ձևը կամ հանրայնության աստիճանը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 9-ին Արսեն Ջուլֆալակյանը Facebook-ի իր էջում հայտնել էր, որ դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին` պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ։

Նրա խոսքով՝ իր հրաժարականի պատճառը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններն են նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ:

Ո՞ւմ հետ տարաձայնություններ ունի Ջուլֆալակյանը. «Իմ քայլի» պատգամավորը բացում է փակագծերը

Ըստ թեմայի

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գնալու ժամանակն է
Մշտական սկանդալների կենտրոնում. նախարարի հեռացումը կլուծի՞ «խառը» նախարարության խնդիրները
Միայն նախարարն է պատճառը, թե այլ գործոններ էլ կան. Աղազարյանը՝ Ջուլֆալակյանի որոշման մասին
թեգերը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Արայիկ Հարությունյան, «Իմ քայլը» խմբակցություն, Պատգամավոր, մանդատ, Արսեն Ջուլֆալակյան

Գլխավոր թեմաներ