00:21 26 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
63 0 0

Ազգային անվտանգության ծառայությունը Գյումրու երկու կառույցներում ընդհանուր առմամբ շուրջ 42 մլն դրամի յուրացումներ է բացահայտել։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Գյումրիի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Համալիր մանկապատանեկան մարզադպրոցում» և Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցում  չարաշահումներ են հայտնաբերել։

«Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցի պաշտոնատար անձինք 2010-2020 թվականն ընկած ժամանակահատվածում 18 քաղաքացիների հրամանագրել են տարբեր հաստիքներում։ Վերջիններս աշխատանքի չեն հաճախել, սակայն նրանց անունով ելքագրել են գումարներ` հափշտակելով 32 մլն դրամ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Գյումրիի համայնքապետարանի ենթակայությամբ գործող մեկ այլ՝ «Համալիր մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Ա. Կ.- և հաշվապահ Ա. Պ.-ն 2009-2020 թթ. 6 անձանց ձևականորեն հրամանագրել են տարբեր հաստիքներում՝ համայնքապետարանի բյուջեից հափշտակելով 10.6 մլն դրամ

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում  ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել  են երկու  քրեական գործեր։

Ապօրինի ծառահատումներ, կաշառքի դեպքեր. ԱԱԾ–ի նոր բացահայտումը Տավուշում

Ըստ թեմայի

Բերման են ենթարկվել «օրենքով գող» Օշականցի Գևորիկն ու ևս 4 անձ. ԱԱԾ
Եվս մեկ «օրենքով գողի» է մեղադրանք առաջադրվել. ԱԱԾ–ն մանրամասներ է հայտնում
ԱԱԾ-ն ՊՆ պաշտոնյաների գործունեության մասով նոր բացահայտում է արել. «Ժողովուրդ»
թեգերը:
չարաշահում, դպրոց, ծանրամարտ, Գյումրի, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ

Գլխավոր թեմաներ