22:27 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
89 0 0

ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանն ԱԺ–ում պատասխանում է պատգամավորների հարցերին։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը նախորդ իշխանությունների կողմից ճնշումների չի ենթարկվել։ Խունդկարյանն ազգային ժողովում իր թեկնածության հարցը քննարկելիս այս մասին վստահեցրեց ԱԺ պատգամավորներին։

Խունդկարյանը 2010-18թթ. եղել է Վճռաբեկ դատարանի նախագահ։

«Վճռաբեկ դատարանի դատավոր եղած տարիներին որևէ ճնշում չի եղել ինձ վրա։ Հակառակ դեպքում ես այդ մասին պարտավոր կլինեի բարձրաձայնել Բարձրագույն դատական խորհրդի նիստում»,–ասաց Խունդկարյանը։

Բացի այդ, Խունդկարյանը մեկնաբանեց նաև պատգամավորներից մեկի` իրեն ուղղված հիշեցումը, թե 2000-ականների կեսերին հաստատել է ընդդիմադիր Ա1+ հեռուստաալիքը փակելու որոշումը (այդ տարիներին էլ Խունդկարյանն աշխատում էր Տնտեսական դատարանում)։

Խունդկարյանը նշեց, որ Ա1+ հեռուստաալիքի գործում դատական սխալներ չեն եղել։ Նրա խոսքով` չնայած Ստրասբուրգի դատարանն այդ որոշումը սխալ է ճանաչել և Հայաստանի իշխանություններից պահանջել է փոխհատուցում վճարել հեռուստաալիքի սեփականատերերին, սակայն ՄԻԵԴ-ն ընդունել է, որ դատավորի գործողությունները եղել են օրինական։

Պատասխանելով պատգամավորների մեկ այլ հարցի, թե ճի՞շտ են լուրերը, որ նրա երկու որդիրներն էլ Երևանում են ծառայել` Խունդկարյանը պատասխանեց` մի որդին պատվո պահակախմբում է անցկացրել իր ծառայությունը, իսկ երկորդ որդին այս պահին ծառայության մեջ է և մեկ ամսից ավել է` դիրքերում է։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում ընդունեց ՀՀ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնցով կասեցվում են Սահմանադրական դատարանի` 12 տարի պաշտոնավարած 3 դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, շարունակում է աշխատել ՍԴ դատավորի կարգավիճակում։

Վահրամ Ավետիսյանը ՍԴ դատավոր ընտրվելու համար ներկայացրած դիմումը հետ է վերցրել

Հուլիսի 22-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Դրանից հետո երկամսյա ժամկետում ՍԴ դատավորների թեկնածուներ պետք է առաջադրեին կառավարությունը, նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը։

ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին:

Բոլոր թեկնածուներին պետք է ընտրի Ազգային ժողովը 3/5-րդ ձայներով:

Դատարանների նկատմամբ վստահության պակասի մեղավորը քաղաքական իշխանությունն է. ՍԴ դատավոր 

Ըստ թեմայի

Էդգար Շաթիրյանը դեռևս կառավարության՝ ՍԴ դատավորի թեկնածուն չէ. Մակունց
Կյանքում չարժե որևէ բան բացառել. ՍԴ դատավորի թեկնածուն խոսել է «Իմ քայլի» հետ հանդիպումից
ՔՊ–ն նիստ է հրավիրել. ՍԴ դատավորի թեկնածության հա՞րցն են քննարկելու
թեգերը:
ազգային հերոս, ԱԺ, Երվանդ Խունդկարյան, Դատավոր, Սահմանադրական դատարան

Գլխավոր թեմաներ