11:11 22 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
100 0 0

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ մտադիր է փոփոխությունների ենթարկել Երևանի գլխավոր ճարտարապետի ինստիտուտը: Այդ ուղղությամբ արդեն աշխատում են:

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը հնարավոր է` առաջիկայում վերացվի: Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայության հրապարակած տեսանյութում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով հարցին, թե ով է Երևանի գլխավոր ճարտարապետի իր թեկնածուն: 

Թույլ չեմ տա արտաժամյա աշխատեն. Մեսչյանը զայրացած է աշխատավարձների շուրջ ծավալված աղմուկից

«Ես ընդհանրապես մտածում եմ, որ այդ պաշտոնը՝ Երևանի գլխավոր ճարտարապետ, պետք է որոշակի մոդիֆիկացիայի և փոփոխությունների ենթարկվի: Դա կարող է այլևս չլինի գլխավոր ճարտարապետ, կարող է մի մարմին լինի, մի խորհուրդ լինի»,- ասել է Մարությանը:

Նա նաև հավելում է, որ քաղաքապետարանում այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում:

Հիշեցնենք, որ 2020թ.–ի օգոստոսի 13-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին պաշտոնից ազատելու որոշում էր կայացրել։ Ըստ հրամանի` նա աշխատանքից ազատվել է օգոստոսի 17–ին։

Մեսչյանի հրաժարականի դիմումի մասին հայտարարելով` հիշեցրեց, որ Մեսչյանն ի սկզբանե ասել էր, որ Հայաստան է գալիս 2 տարով։

Երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանը քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Երևանի գլխավոր ճարտարապետ էր նշանակվել 2018թ–ի հոկտեմբերի 23-ին։

Մեսչյանը Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում նախկինում աշխատել էր նաև 1996թ–ին` մեկ տարի տևողությամբ։

1997-ին նա պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։

Ինչը կարող էր ստիպել Արթուր Մեսչյանին հրաժարվել պաշտոնից. Մինասյանի տեսակետը

Ըստ թեմայի

Հուսամ` Արթուր Մեսչյանը կլինի Երևանի վերջին գլխավոր ճարտարապետը. Մնացականյան
Հեռանալուց առաջ քաղաքապետն Արթուր Մեսչյանին 1 800 000 պարգևավճար է տվել
Սպասելիքներն Արթուր Մեսչյանից անհամեմատ մեծ էին. Եղոյանը` նախկին գլխավոր ճարտարապետի մասին
թեգերը:
քաղաքապետ, ճարտարապետ, Երևան, Արթուր Մեսչյան

Գլխավոր թեմաներ