01:01 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
241 0 0

Օրինագծի հեղինակ, պատգամավոր Մխիթար Հայրապետյանը վստահ չէ, որ իր հեղինակած նախագծի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության եզրակացությունը դրական է լինելու:

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունն աշխատանքի մեկուկես տարվա ընթացքում հարյուրավոր դիմումներ է ստացել արտերկրում գտնվող ու Հայաստան վերադառնալ ցանկացող զինապարտներից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ մեկնաբանելով արտերկրում գտնվող զինապարտներին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին իր հեղինակած օրինագիծը:

Հայրապետյանը հիշեցրեց, որ 2019թ-ի մարտից այս խնդիրը կարգավորող իրավական նորմ այլևս գոյություն չունի, և խնդիրը մնացել էր չկարգավորված:

«Եթե կհիշեք` շուրջ 10 տարի այդ օրենքն ամեն տարի երկարաձգվում էր պառլամենտի կողմից: Մենք հանդես եկանք նոր լուծումներով: Մեր նպատակը հետևյալն է, որ պետք է օգտագործենք այն ռեսուրսը, որ ունենք սփյուռքում՝ առաջարկելով նրանց մի քանի տարբերակ»,- ասաց նա:

Հայրապետյանը մեկնաբանեց, որ նոր նախագծով իրենք առաջարկում են 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիներին վերադառնալ Հայաստան, վճարել պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձը՝ գումարած հավելավճարները և ազատվել քրեական հետապնդումից։

Նախնական հաշվարկով, ըստ Հայրապետյանի, այդ գումարը կկազմի 5-5.5մլն դրամ, իսկ աշխատավարձի բարձրացման դեպքում կավելանա:
Իսկ եթե վճարելուց հետո փոշմանեն ու որոշեն 3 տարի ծառայել բանակում, ապա հետ կստանան իրենց վճարած գումարները:

Դե, իսկ եթե զինապարտը չարձագանքի ՀՀ նոր իշխանությունների առաջարկությանը, ապա նրա նկատմամբ ավելի խիստ միջոցներ կկիրառվեն. եթե գործող օրենքով նա քրեական պատասխանատվությունից ազատվում է 39 տարեկանը լրանալուց հետո, ապա նոր նախագծով առաջարկվում է դարձնել 47 տարեկան:

«Մարդիկ, որոնք կփորձեն այսօր խուսափել զինծառայությունից, կհասկանան, որ այլևս մինչև 47 տարեկանը իրենց վրա տարածվելու է այս օրենքը»,- ասաց Հայրապետյանը:

Վճարիր և խուսափիր ծառայությունից, կամ ինչ կտա նոր օրենքը կիսապատերազմական Հայաստանին

Պատգամավորը հայտնեց նաև, որ կառավարության տեսակետն օրինագիծի վերաբերյա դեռ հայտնի չէ, բայց ինքը վստահ չէ, որ ՀՀ պաշտպանության նախարարության եզրակացությունը դրական է լինելու:

«Մենք հասկանում ենք, որ ՊՆ-ն ունի իր հստակ դիրքորոշումը, որ բոլորը պետք է ծառայեն բանակում: Բայց մյուս կողմից մենք մի քանի հազար քաղաքացիներ ունենք, որոնք նման խնդրի առաջ են կանգնած. 33, 35 տարեկան են, երեխաներ ունեն ու գտնվում են քրեական հետախուզման մեջ: Սա դիսկուրս է. մենք բերել ենք օրակարգ, կլսենք ՊՆ դիրքորոշումը, կքննարկենք ԱԺ-ում ու կկայացնենք մեր որոշումը»,- ասաց պատգամավորը:

Հայրապետյանը նաև պարզաբանեց, որ 39-ի փոխարեն 47 տարեկանը սահմանելը չի նշանակում, որ փոխվում է նաև զինապարտության տարիքը: Այս կարգավորումն, ըստ նրա, վերաբերում է բացառապես այս օրենքին:

Զինվորական ծառայությունից խուսափածները կարող են վերադառնալ մինչև տարեվերջ

Ըստ թեմայի

Հայաստանի խորհրդարանը «ներեց» զորակոչից խուսափած 27 տարին լրացած անձանց
Նախարարը դեմ է 27 տարին լրացածներին գումարի դիմաց ծառայությունից ազատելուն
Զաքարյան. «Սա տարկետումը վերացնելու օրենք չէ»
թեգերը:
Օրենք, Մխիթար Հայրապետյան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), զինծառայող

Գլխավոր թեմաներ